Գրիգոր Պետրոս Ի-ն շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին
Տանն Կիլիկո կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի կաթողիկոս պատրիարքը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Միշել Աունին: Ինչպես հաղորդում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը, հեռագրում մասնավորապես նշված է.
«Լիբանանի նախագահական ընտրության առթիվ շնորհավորում եմ նորընտիր նախագահ Միշել Աունին և Լիբանանի ժողովրդին՝ մաղթելով քաջառողջություն, ինչպես նաև խաղաղություն և բարգավաճում մեր սիրելի Լիբանանին»:
Լիբանանը երկու տարի և ութ ամիս դադարից հետո ունի նոր նախագահ: Լիբանանի խորհրդարանը հոկտեմբերի 31-ին երկրի նախագահ է ընտրել Միշել Աունին, ով քվեարկության չորրորդ փուլից հետո դարձել է Լիբանանի 13-րդ նախագահը:
Աունը խոստացել է հաղթանակից անմիջապես հետո այցելել Մոսկվա, Վատիկան և Փարիզ: Նորընտիր նախագահը Սաադ Հարիրին կնշանակի երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում: