Բաժիններ՝

Օբամային փոխարինողը միլիոնավոր բաժանորդներով նախագահական հաշիվ կստանա Twitter-ում

ԱՄՆ-ի նոր նախագահը 2017 թվականի հունվարի 20-ից հնարավորություն կստանա օգտվել Twitter-ում նախագահական հաշվից, որն արդեն 11 մլն բաժանորդ ունի: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:

@POTUS (“President of the United States”) հաշիվը կանցնի ԱՄՆ-ի 45-րդ նախագահի օգտագործմանը, որը կդառնա կա՛մ հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը, կա՛մ դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը:

Հաղորդագրությունների ժապավենը, որոնք գրվել են երկրի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կողմից, կչեղարկվի հին հաշվում եւ կտեղափոխվի նոր հաշիվ:

Նույն ձեւով կփոխանցվեն ԱՄՆ-ի առաջին տիկնոջ հաշիվը՝ @FLOTUS (“First Lady of the United States”)-ը, ԱՄՆ-ի փոխնախագահի @VP (“Vice-President”) հաշիվը եւ Սպիտակ տան մամուլի քարտուղարի հաշիվը՝ @PressSec (“Press Secretary”)-ը:

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները նշանակված են 2016 թվականի նոյեմբերի 8-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930