Բաժիններ՝

Raffaello-ի այդքան համեղ կրեմի բաղադրատոմսը

Raffaello-ն իտալական Ferrero SpA ընկերության կողմից արտադրվող հրուշակեղեն է: Առաջին անգամ այն վաճառքի է հանվել 1990թ.: Այն իրենից ներկայացնում է կրեմով և կոկոսի փաթիլներով պատված գետնանուշ:

Հայտնի կոնֆետների կրեմի բաղադրատոմսը

Բաղադրիչները.

1. Կոկոսի քերուկ – 70 գրամ
2. Խտացրած կաթ – 400 գ
3. Կարագ – 300 գ
4. Սպիտակ շոկոլադ – 300 գ

Պատրաստման եղանակը.

1. Կարագը և շոկոլադը հալեցնել և խառնել:

2. Կարելի է հալեցնել թույլ կրակի վրա՝ անընդհատ խառնելով, որպեսզի չվառվի:

3. Հետո ավելացնել խտացրած կաթը և բոլորը միասին լավ խառնել:

4. Ստացված կրեմի մեջ լցնել կոկոսի քերուկը և նորից լավ խառնել:

5. Պատրաստի Raffaello կրեմը լցնել ապակե բանկայի մեջ և դնել սառնարանում: Կրեմը թողնել սառնարանում ամբողջ գիշերվա ընացքում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս