Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուի սիրտը նորից ազատ է

Պորտուգալական Correrio Da Manha-ն հաղորդել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն և իր նոր ընկերուհի Դեզիրե Կորդերոն բաժանվել են: Ի դեպ, զույգը խաղաղ ճանապարհով չի բաժանվել. «Ռեալի» աստղ Ռոնալդուի և «Միսս Իսպանիայի» միջև լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ Կրիշտիանուն կարծում էր, որ Դեզիրեն իրեն պարզապես օգտագործել է:

Correrio Da Manha-ն հաղորդում է, որ Կրիշտիանուն իր ընկերուհուն խնդրել է պահել իրենց հարաբերությունների գաղտնիությունը, սակայն, երբ նրանց սիրավեպը հայտնի է դարձել հանրությանը, ֆուտբոլիստը կորցրել է իր զուգընկերուհու նկատմամբ վստահությունը:

Կրիշտիանուն այնքան բարկացած է եղել, որ բաժանումից հետո նրանք չեն պահպանել նույնիսկ ընկերական հարաբերությունները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930