Մայր տաճարը պաշարել են ագռավները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Մայր տաճարը պաշարել են ագռավները։ Մայրավանքի գմբեթը երեկոյան 5-ից հետո հայտնվում է չարագուշակ թռչունների տիրապետության տակ: Սոսկալի խմբակային կռկռոցը խառնվում է ժամերգության հնչյուններին՝ աղավաղում սուրբ երգեցողությունը: «Մեղա քեզ, Աստված» ասելով՝ հավատացյալները խաչակնքում և տաճար են մտնում՝ ասես րոպե առաջ փախչելով չարագուշակ տեսարանից: Մայրավանքի տարածքն սպասարկողներից մեկն ասաց, որ նման բան առաջին անգամ է տեսնում:

Ըստ նրա՝ թռչունները հայտնվում են հատկապես երեկոյան ու թառում շինարարական ամրանների վրա, որոնք Մայր տաճարի վերականգնման նկատառումներով ավելի քան 7 տարի է՝ հյուսված են գմբեթի շուրջը: «Աստված չարից ազատի»,-հայացքը թռչուններից չկտրելով՝ ասում է եկեղեցու աշխատակիցը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս