ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չնայած ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաջողություններին Սիրիայում և Իրաքում, ջիհադիստները նախկինի պես լուրջ սպառնալիք են ներկայացնում, հայտնում է BBC-ն:
Ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի առաջին օրը Բրազիլիան ոչ ոքի խաղաց ՀԱՀ-ի հետ (0:0), իսկ Գերմանիան՝ Մեքսիկայի՝ 2:2:
Արցախում շարունակում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ իրականացրած խոշտանգումների վերաբերյալ փաստահավաք գործունեությունը:
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 570 կրակոց:
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածներից մեկն օգոստոսի 4ին հիվանդանոցում մահացել Է ստացած վերքերից:
Հայտնում ենք, որ այսօր աշխատավայրից որպես վկա Քննչական կոմիտե բերման է ենթարկվել Հիմնադիր խորհրդարանիր անդամ Հարություն Աղլամազյանը:
Ի վերջո, այդ միջոցառումներին չեն երգելու Շմայսը, Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, SAS-ի Արտակը կամ Թոխմախի Մհերը: Այնպես որ միացեք, և փորձենք միասին ազատել Եղիշե Պետրոսյանին:
Եթե դուք աշխատում եք գիշերը, և ձեր աչքերը հոգնում են էկրանի վառ գույներից, եթե դուք սիրում եք մութ պատկերներ, կամ եթե ցանկանում եք ինչ-որ նոր բան վիրտուալ աշխարհում, ապա Google Chrome-ի Darkness ընդլայնումը ձեզ համար է:
Strategy Analytics-ի վերլուծաբանները ներկայացրել են 2016 թվականի ամենատարածված սմարտֆոնների ցանկը: Android համակարգով աշխատող սմարտֆոնների առաջին եռյակը կազմել են Samsunge ընկերության հեռախոսները:
Մադրիդի «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի դարպասապահների հայտարարությունների մասին, ըստ որի՝ նրանք կհեռանան, եթե չխաղան հիմնական դարպասապահի դերում: Էնրիկեն նշել է, որ դարպասապահների հետ կապված՝ ոչ մի խնդիր չկա:
Ավստրալիայի Իփսուիչ քաղաքում տարեց ամուսիններն իրենց տան հետին բակում հայտնաբերել են վիթխարի ձագարափոս՝ լի խլթխլթացող ջրով: Սարսափազդու փոսի տեսագրությունը՝ Youtube theater անվանումով, հրապարակվել է YouTube-ալիքում:
Jonas-ը սինխրոնացվում է շարժական հեռախոսի հետ եւ առցանց ռեժիմով նրան փոխանցում եղանակի տեսության տվյալները: Բացի այդ, գաջեթի օգնությամբ կարելի է գտնել սեփական սմարթֆոնը. դրա համար հովանոցը հարկավոր է փոքր-ինչ ցնցել, եւ հեռախոսն սկսում է թրթռալ:
Ավելորդ քաշը կարող է արագացնել ուղեղի ծերացումը. բարեկազմ եւ գեր մարդկանց նյարդային համակարգի վիճակի դիտարկումները ցույց են տվել, որ գերերի ուղեղի հյուսվածքը միջին հաշվով 10 տարով ավելի ծեր է երեւում, քան քաշի հետ կապված խնդիր չունեցող իրենց հասակակիցներինը: Այս մասին ասված է Neurobiology of Aging. հանդեսում հրապարակված հոդվածում:
Քոլեջ Փարքի (ԱՄՆ) Մերիլենդի համալսարանի ֆիզիկոսներն ստեղծել են ոչ մեծ համակարգիչ, որը կարող է վերածրագրավորվել: Հետազոտությունը հրապարակվել է Nature հանդեսում:
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի մի բնակչուհի ցնցուղ է ընդունել 30 տարվա ընթացքում առաջին անգամ: Կնոջը հաջողվել է ջրի նկատմամբ վախը հաղթահարել հիպնոսի օգնությամբ:
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի կենդանաբանական այգու էգ օրանգուտանն այցելուներին ցուցադրել է մի քանի շարժումներ, որոնք բրեյք-դանս են հիշեցնում: Տեսագրությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է 7 News հեռուստաընկերությունը:
Կառավարության կարծիքով՝ սննդամթերքի անիմաստ կորուստը երկրի տնտեսության եւ բնակիչների վրա տարեկան ավելի քան 12 միլիարդ եվրո է նստում: Որոշ տվյալներով՝ դա կարող է կազմել Իտալիայի համախառն ներքին արդյունքի ավելի քան 1 տոկոսը:
Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին ինչ-որ ժամանակ ասել է. «Կա 3 բան, որոնցից վախենում է մարդկանց մեծ մասը՝ վստահել, ասել ճշմարտությունը և լինել այնպիսին, ինչպիսին կանք»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։
ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանը շատ է ցանկանում, որ երգահան Եղիշե Պետրոսյանին ազատ արձակեն: Այս պահին բուժման կուրսեր անցնող վաստակավոր արտիստուհին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բուժման պրոցեսը թույլ չի տվել իմանալ՝ կոնկրետ ինչի համար են ձերբակալել երաժշտին. «Համենայնդեպս, շատ կուզենայի, որ Եղիշեին ազատեն: Ի վերջո, երաժիշտ է, որը մեծ հետք է թողել մեր երաժշտության մեջ»:
Ինչո՞ւ տեղի ունեցավ հուլիսի 17-ը, ի՞նչը ստիպեց առավելապես հայրենասեր մարդկանցից կազմված «Սասնա ծռեր» խմբին՝ դիմել քայլի, որը, անկախ դրդապատճառներից, մղումների ազնվությունից, նորմալ հասարակություններում ու երկրներում կհամարվեր դատապարտելի՝ հանրայնորեն և օրենքի դաշտում։
«Area 404-ն այժմ մեր խոշորագույն արտադրական լաբորատորիան է»,- ասել է նա՝ նշելով, որ դրա շենքերի ընդհանուր մակերեսը կազմում է մոտավորապես 2000 քառակուսի մետր: Այն գտվում է Մենլո Փարք քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ), նույն համալիրում, որտեղ եւ ընկերության կենտրոնակայանը:
«Ես կարծում եմ, որ կլինեն գործընթացներ, և բավականին խնդիրների արտահայտումը քայլերի, գործողությունների միջոցով, որ այս օրերին արծարծվել են մեր հասարակության, մեր լայն հասարակության կողմից, մենք տեսնելու ենք:
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 696 հատ պլանշետ և 450 հատ բջջային հեռախոս։
Ճապոնացի մոդել Ռիսա Հիրակոն սոցիալական ցանցերում ժողովրդականություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ սկսել է հրապարակել լուսանկարներ, որտեղ նա իր տարիքից կրկնակի երիտասարդ է երեւում: Instagram-ում 45-ամյա մանիկենուհու հաշվին բաժանորդագրված է ավելի քան 97 հազար մարդ:
Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը, որի կորիզը կազմելու են Հայաստանի հավաքականի խաղացողները, 2016 թվականի հոկտեմբերից կմասնակցի Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ օգոստոսի 4-ին, կազմել է 476.16դրամ:
«Մոսկվան ջանում է զրկել Երևանին ընտրության հնարավորությունից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Պետքարտուղարի հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը՝ անդրադառնալով երևանյան երկշաբաթյա դրամատիկ իրադարձությունների պատճառներին:
Ճապոնիայի Ակիհիտո կայսրն օգոստոսի 8-ին հանդես կգա հատուկ տեսաուղերձով, որով ազգին կծանուցի ժառանգորդին գահի հնարավոր հանձնման մասին, տեղեկացնում է «Կիոդո» գործակալությունը: