Բաժիններ՝

Բրիտանուհին 30 տարվա ընթացքում առաջին անգամ ցնցուղ է ընդունել

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի մի բնակչուհի ցնցուղ է ընդունել 30 տարվա ընթացքում առաջին անգամ: Կնոջը հաջողվել է ջրի նկատմամբ վախը հաղթահարել հիպնոսի օգնությամբ: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Ֆոբիայի պատճառով, որը Դոննա Մաքմոհանի մոտ առաջացել էր այն միջադեպից հետո, որը նրա հետ արձակուրդի ժամանակ տեղի էր ունեցել հինգ տարեկան հասակում (պատահածի մանրամասները չեն հաղորդվում), կինը չէր կարողանում ընկղմվել ջրի մեջ: Բրիտանուհին վախենում էր ցնցուղ ընդունել, այցելել լողափեր եւ լողավազաններ: 30 տարի շարունակ նա ժամեր Էր ծախսում, որպեսզի հերթականությամբ մաքրի իր մարմինի առանձին մասերը:

Daily Mail-ի տեղեկատվության համաձայն՝ 35 տարեկան Մաքմոհանին հաջողվել է ֆոբիան հաղթահարել հիպնոսի մասնագետ Ռոբերտ Հայսի շնորհիվ: Նշվում է, որ այդ մարդը բրիտանուհուն օգնել է ջրով շրջահատված տարբեր վայրեր այցելելություններ կատարելով:

«Վերջապես ես կարող եմ ցնցուղ ընդունել սովորական մարդու պես»,- հաստատել է երկու երեխաների մայրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս