Թուրքիայի իշխանությունները որոշել են անցկացնել բանակային բարեփոխումներ, որպեսզի բացառեն նոր ռազմական հեղաշրջման փորձերը:
Հուշաքար է բացվել Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Հրաչ Գալստյանի անվամբ: Բացման պատիվը տրվել հերոսի աղջկան 3 ամսական Անահիտին ու կնոջը` Անուշին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Օգոստոսի 6-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ. Պետրոսյան փողոցում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ի գրասենյակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներ են բախվել, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հավաքների մասնակիցները ծանոթացել են ոլորտի բոլոր նորարարություններին, ձեռք են բերել փորձ ու գիտելիքներ՝ զորքերում իրենց ամենօրյա գործունեությունն առավել բարձր մակարդակով իրականացնելու համար:
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 330 կրակոց:
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի գրառումը սոցցանցերում տեղիք է տվել մտածելու, որ նա չի հեռանում կատալոնական ակումբից:
Facebook-ին փոփոխությունների են դրդել բազմաթիվ գանգատները. օգտատերերը դժգոհ էին այն բանից, որ հոդվածների վերնագրերը մոլորության մեջ են գցում կամ չեն բովանակում հանգուցային տեղեկատվությունը՝ ընթերցողին հարկադրելով քլիք անել:
Առաջին հերթին՝ պետք է տեսնեք, թե ինչ տեսք ունի ձեր էջը ձեր ընկերների համար: Դրա համար պետք է մուտք գործել գործողությունների մատյան և ընտրել «Просмотреть как…» հրահանգը: Այս միջոցով դուք կհասկանաք, թե կոնկրետ որ գրառումներն եք ցանկանում ջնջել:
Չինաստանի Շանդունի նահանգում սինքրոն պարող 1007 ռոբոտներ համաշխարհային ռեկորդ են սահմանել: Այս նվաճման տեսագրությունն օգոստոսի 3-ին հրապարակել են You Tube-ի Guinness World Records ալիքով: Հոլովակը դիտվել է ավելի քան 30 հազար անգամ:
«Մենք դարեր շարունակ երազել ենք ունենալ անկախ, ազատ հայրենիք, ու հիմա մենք չենք կարող այդ հայրենիքի կործանող սերունդը լինել, ես մտածում եմ, որ պետականասիրությունը, հայրենասիրությունը մեր հասարակության մեջ այնքան բարձր է, որ մենք թույլ չենք տա, որ մի խումբ արկածախնդիրներ՝ իշխանությունում և ընդդիմությունում, կործանեն մեր հայրենիքը, առողջ ուժերն իշխանությունը կվերցնեն իրենց ձեռքը և Հայաստանը կդարձնեն մեզ համար սիրելի և հարմարավետ երկիր»:
«Եթե իրոք ինչ-որ գործընթաց սկսված լիներ, ապա այն ոստիկանները և քաղաքացիական անձինք, որոնք լրագրողների նկատմամբ բռնություն են իրականացրել, արդեն ձերբակալված կլինեին»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների դեպքերի մասին՝ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Հաշվի առնելով այն փաստը, որ շաքարը քաղցկեղային բջիջներ է առաջացնում, շատերը կարծում են, թե մեղրի և սոդայի խառնուրդը վտանգավոր է:
Առաջին քառանիվը մեր կողմերում երևաց անցյալ դարի 10-ական թվականներին, ընդ որում, դա կատարվեց այնպես միանգամից ու հախուռն, որ հայաստանցիները նույնիսկ ժամանակ չունեցան զարմանքի, հիացմունքի ու տագնապների համար:
Վարորդն է երբեմն որոշում երթուղու վերջին կանգառը եւ աշխատանքն ավարտած համարում: Վարորդներն այս հարցի պատասխանն ունեն` մտածում են մեքենաների մասին, քանի որ ճանապարհներն անբարեկարգ են, մյուս խնդիրը ուղեւորների պակասն է. 1-2 ուղեւորի դեպքում հարկ չեն համարում մի քանի մետր ավել վարել ու հասնել վերջին կանգառ:
Կայացել է Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը: Խմբային փուլում խաղալու համար պայքարելու է 44 ակումբ:
«Լեսթերի» սեփականատեր Վիչայ Սրիվադհանապրապհան հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ բաժանվել Ռիհադ Մահրեզից, ում նկատմամբ հավակնություններ ունի «Արսենալը»:
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարությունն օգոստոսի 4-ից 5-ը նախապատրաստել և իրականացրել է օպերատիվ դաշտային երթ, որի ընթացքում ճշտվել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների մարտական խնդիրները, ստուգվել է և զորահավաքային պատրաստությունը: Ծրագրային միջոցառումն անցկացվել է Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումով բնակչության առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը և առողջ ապրելակերպի խթանումը հանրային առողջապահության հիմնարար ուղղություններն են:
Օգոստոսի 4-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1986 թ. ծնված Նվեր Ք.-ին:
Ակումբները բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբում կպայքարեն չեմպիոնները՝ չեմպիոնների ուղի, իսկ երկրորդում ոչ չեմպիոնները՝ լիգայի ուղի:
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը կխաղա ավստրալուհի Դարիա Գավրիլովայի հետ, Անժելիկա Կերբերը կսկսի մրցաշարը Մարիանա Մարինոյի դեմ խաղով, իսպանուհի Գարբինեի Մուգուրուսան կխաղա՝ Ելենա Ձանկովիչի, իսկ Ագնեշկա Ռադվանսկան՝ Սայսայ Չժենի հետ:
Apple ընկերությունը հայտարարել է անվտանգության համակարգի խոցելիության եւ թերությունների հայտնաբերման համար հավելյալ վարձրատրություն տրամադրելու ծրագրի մեկնարկի մասին:
«Ի՞նչ ապագաղութացման մասին կարող է խոսք լինել՝ մշակութայի՞ն, տնտեսակա՞ն: Կներեք, բայց հայ ժողովուրդն ունի թե´ դրական, թե´ բացասական հատկանիշներ, որոնք խանգարում են նրա զարգացմանը, մասնավորապես՝ ցանկացած վայրում, ցանկացածի մեջ խնդիրներ փնտրելը, բացի սեփական անձից: Որքան ես շփվել եմ հայերի հետ, նրանց պետք է գտնել թշնամի, պատճառաբանություն, և փոխանակ խնդիը լուծելու՝ նրանք պատմում են, թե ինչու այդ խնդիրը լուծել չի կարելի»:
Եղիշե Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Բելգիայի Ժյումե քաղաքում ձերբակալել են իրաքցի փախստականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով:
Հայտնի են դարձել «Ռեալի» կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսի՝ «ՊՍԺ» հավանական տեղափոխության մանրամասները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 5-ին, ժամը 16.30-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մտածում էի, որ ավանդական, հին հայկական ոճով կլինեն հեքիաթներս, բայց գրելու ընթացքում ֆանտաստիկան հաղթեց: Հեքիաթներս գրելիս ոգեշնչվել եմ «Հարի Պոթեր», «Մատանիների տիրակալը» և այլ ստեղծագործություններից: Կարծում եմ՝ ֆանտաստիկ ժանրը հետաքրքրում է ո՛չ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Հեքիաթներս երևակայական են, սակայն դրանք զերծ չեն իրականությունից: Իմ կյանքի փորձը, իմ տեսած և լսած պատմությունները իրենց արտացոլանքն են գտնում դրանցում: