Բաժիններ՝

Հունիսին ArmTab չի արտադրվել

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 696 հատ պլանշետ և 450 հատ բջջային հեռախոս։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Նույն ԱՎԾ տվյալներով՝ 2016թ. հունվար-մայիսին արտադրվել էր 696 հատ պլանշետ և 200 բջջային հեռախոս։

Այսինքն, հունիս ամսվա ընթացքում արտադրված պլանշետների քանակը չի փոխվել, իսկ բջջային հեռախոսների քանակը ավելացել է 250-ով։

Տեղեկացնենք, որ Հայաստանում պլանշետներ և բջջային հեռախոսներ արտադրում է միայն մեկ ընկերություն՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսը» (Technology and Science Dynamics)։

Այն հունիսի 6-ին հայ սպառողին ներկայացրեց Արմֆոն (Armphone) առաջին հայկական սմարթֆոնները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031