Բաժիններ՝

45-ամյա ճապոնուհի մոդելը պարծենում է իր՝ 20 տարեկանի արտաքինով

Ճապոնացի մոդել Ռիսա Հիրակոն սոցիալական ցանցերում ժողովրդականություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ սկսել է հրապարակել լուսանկարներ, որտեղ նա իր տարիքից կրկնակի երիտասարդ է երեւում: Instagram-ում 45-ամյա մանիկենուհու հաշվին բաժանորդագրված է ավելի քան 97 հազար մարդ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Տոկիոյում բնակվող կինը համագործակցում է նորաձեւության բրենդների հետ եւ նկարահանվում երաժշտական հոլովակներում: Նշվում է, որ շատ օգտատերեր, որոնք հետեւում են նրա էջի նոր հրապարակումներին, զարմացել են, երբ իմացել են Հարիկոյի տարիքը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ մոդելն առողջ կենսակերպի հետեւորդ է: Նա նաեւ կանոնավոր կերպով Instagram-ի իր էջում հրապարակում է լուսանկարներ, որոնցում նշված են իր սննդաբաժինը եւ օրգանիկ կոսմետիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031