Նիսում կատարված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 85-ի
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածներից մեկն օգոստոսի 4ին հիվանդանոցում մահացել Է ստացած վերքերից: Այսպիսով, ողբերգության զոհերի թիվը հասել է 85-ի:
Այդ մասին տեղեկացնում է օգոստոսի 5-ին հայտնել Պրովանս Ալպեր Լազուր ափի տարածաշրջանի ղեկավար եւ Նիսի առաջին փոխքաղաքագլուխ Քրիստիան Էստրոզին:
«Իմ բոլոր մտքերն այժմ Պիեռ Ատերմանի դստեր, ընտանիքի եւ մերձավորների հետ են, որը հենց նոր մահացավ: Նա Նիսի ահաբեկչական գործողության 85րդ զոհն է», գրել է Էստրոզին Twitter միկրոբլոգների ցանցի իր Էջում:
«Մեսաժե» տարածաշրջանային հրատարակության տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում է 56ամյա հոգեբանին, որն ապրում Էր Վերին Սավոյայի դեպարտամենտի Պասի քաղաքում:
Նիսի Անգլիական առափնյակում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ նա այնտեղ Էր գտնվում ընտանիքի հետ. նրա կինը եւ որդիներից մեկը մահացել են տեղում, 14ամյա դուստրը մինչ օրս գտնվում Է Նիսի հիվանդանոցներից մեկում, նրա կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդել Է ՏԱՍՍը: