Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Youtube-ի իր պաշտոնական ալիքում տեսանյութեր է հրապարակել, որտեղ ներկայացված է նրա հանդիպումը Քարդաշյան քույրերի հետ:
Ընկերությունը 311.5 մլն դրամով կամ 36%-ով նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը։
Այս աղյուսակում առաջատար է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Երկրորդ հորիզոնականում է Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Ցուցակում երրորդը Վլադիմիր Կրամնիկն է: Նրան հաջորդում է Ֆաբիանո Կարուանան:
«Այսօր երկակի պայքար կա՝ իշխանությունների դեմ և ընդդիմադրի, դրոշակակրի, առաջամարտիկի: Ու այստեղ վերադասավորումների խնդիր կա, և հիմնականում, քանի որ Հայաստանում դաշտն այնքան էլ ձևավորված չէ, ամեն ինչ պարզ կդառնա հոկտեմբերից, ընդդիմադիրների միջև պայքարը կթեժանա, և մենք որոշակիորեն կհասկանանք, թե ովքեր են այն ուժերը, որոնք կկարողանան ինչ-որ բան առաջ տանել: Ինձ համար կարևոր է, որ առաջին անգամ Հայաստանում մենք ունենք ուժեր, որ ոչ միայն բեմի վրա են կառուցված, և հիմքն այն չէ, թե մենք այն ուժն ենք, որ կկարողանա հաղթել գործող իշխանությանը, որի ավանդույթը եղել է մեզ մոտ»:
Օգոստոսի 1-ին, ժամը 19.39-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ժուռնալիստների միությունը անդրադարձել է Սարի թաղում և Խորենացի փողոցում միջադեպերին, որոնց ժամանակ խոչընդոտել են լրագրողների աշխատանքը:
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հնարավոր է` չմասնակցի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սևիլիայի» հետ հանդիպմանը:
Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանից արտահանվել է 375 տոննա սուրճ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 48 տոննայով: 2015 թվականի հունվարի-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 327 տոննա սուրճ:
Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի Կրթության և սպորտի հանձնաժողովի նախագահ Յակով Մարգին հայտարարել է, որ հանձնաժողովը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Օգոստոսի 1-ին, ժամը 20.43-ին տեղեկություն է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Մահրե՞զը: Կարծում եմ՝ «Լեսթերի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուզում է, որ նա մնա: Բայց մեզանից դա կախված չէ, դա պետք է որոշեն Ռիհադը և ակումբը»,- Վարդիի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
«Մարականա» մարզադաշում, որտեղ տեղի է ունենալու 2016թ. Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, պայթյուն է որոտացել:
Իրանցի տղամարդիկ սկսել են հիջաբներ կրել` այդկերպ իրենց համերաշխությունը հայտնելով իրենց կանանց և մյուս ազգականուհիներին, հայտնում է The Independent-ը:
Այսօր Ազատության հրապարակում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի ելույթի ժամանակ տեղի ունեցավ միջադեպ. մի կին բարձրաձայն գոռգոռում էր ու վիճում ինչպես՝ կինոռեժիսորի, այնպես էլ՝ կողքին կանգնած ցուցարարների հետ:
Քիչ առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում Վարդգես Գասպարին հայտարարեց, որ պատրաստվում է այսօր ակցիա անել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի տան մոտ՝ պահանջելով իջնել և միանալ հանրային շարժմանը:
Օգոստոսի 1-ին, ժամը 17.17-ին տեղեկություն է ստացվել, որ Կաթնաղբյուր-Դավթաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բաստիան Շվայնշտայգերը և Ադնան Յանուզայը չհայտնվեցին դաշտում «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Գալաթասարայի» հետ անցկացրած ընկերական խաղում: Խաղից հետո թիմի գլխավոր մարզչին հարցրին այդ ֆուտբոլիստների ապագայի մասին:
Հուլիսի 31-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Բյուրական-Ագարակ գյուղերի խաչմերուկում կանգնեցրել են 1974 թ. ծնված Ռուստամ Հ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «ՕՊ-ՍԿՍ» տիպի, 7,62 մմ տրամաչափի հրազեն՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի հիմնական խնդիրներից է ոչ միայն մասնակցող երկրների ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների արտադրած սպառազինության ու ռազմական տեխնիկայի հեռանկարային տեսակների ներկայացումը, այլև հայաստանյան և ռուսաստանյան մի շարք ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կոոպերացիայի, համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ամփոփումն ու Հայաստանի Հանրապետության տարածքում համատեղ ձեռնարկությունների հիմնումը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆոտոշոփի որոշ «ամենագետ մասնագետներ» երեկվանից շահարկում են դիպուկահարի հրապարակված լուսանկարի իսկությունը: Հատուկ նրանց համար տեղադրում եմ տեսագրություն»:
«Ամենասարսափելին, ինչ արվել է, կրկին արվել է ամեն ինչ փողոցային բողոքի ակցիաների մարգինալացման համար: Հասարակության համար այլևս ակնհայտ է, որ այն ընդդիմությունը, որը կազմակերպում է փողոցային ակցիաներ, չի գնալու վճռական գործողությունների, այլ օգտագործելու է այդ փողոցային բողոքի ակցիաները բացառապես սեփական քաղաքական ռեյտինգի համար, որպես իշխանության հետ քաղաքական առևտրի գործիք»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորի տարածքային հարկային տեսչության իրավաբան Ա.Կարապետյանի մահվան հանգամանքները։
armtimes.com-ի տեղեկություններով, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել էր զենքի վաճառքը: Այս տեղեկությունը ճշտելու համար կայքի թղթակիցը որպես գնորդ այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ:
Ձեր հիասքանչ ձայնով և անզուգական կատարումներով Դուք կերտել եք օպերային անմոռաց կերպարներ և արժանիորեն նվաճել համազգային ճանաչում և սեր:
«Սյունյաց երկիր» կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը այսօր շնորհավորել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 60-ամյակը և շնորհավորական հոդված է տեղադրել կայքում:
2016թ. հունվար-հունիսին մարդասիրական օգնության կարգով ՀՀ է ներմուծվել 1 508.7 տոննա ապրանք
«Ես գտնում եմ, որ մենք շատ տուժեցինք՝ որպես պետություն: Շատ դեպքերում հրապարակային խոսքերում ես չեմ տեսնում իրական վիճակի արձագանք, եթե ոչ՝ սպառիչ, ապա՝ գոնե ազնիվ ու տրամաբանական խոսք: Իշխանությունը, քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, լրագրողական աշխարհը, ի վերջո, այս ամենի հետ կապված իրենց ասելիքը կասեն: Բայց չի կարելի չխոսել այն համատարած դժգոհության մասին, որ կա իշխանության նկատմամբ»:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոսել է անգլիական ակումբի նորեկների մասին: Դե Խեան նշել է, որ շատ է հավանում Մխիթարյանի, Բայիի և Իբրահիմովիչի խաղը:
Վերջին օրերին մենք ապրում էինք թերևս մեր նորագույն պատմության ամենադրամատիկ էջերից մեկը: Հայ ժողովուրդը Հայաստանում և Սփյուռքում կանգնած էր մեծ փորձության ու նոր իրականության առաջ:
Գեղեցկությունը միշտ սկսվում է խնամված, հարթ մաշկից: Մաշկի խնամքը կօգնի պահպանել այն գեղեցկությունը, որով մեզ օժտել է բնությունը: