
«Շատ կուզենայի, որ Եղիշեին ազատեն. ի վերջո, երաժիշտ է, որը մեծ հետք է թողել մեր երաժշտության մեջ». Նադեժդա Սարգսյանը՝ Եղիշե Պետրոսյանի մասին

ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանը շատ է ցանկանում, որ երգահան Եղիշե Պետրոսյանին ազատ արձակեն: Այս պահին բուժման կուրսեր անցնող վաստակավոր արտիստուհին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բուժման պրոցեսը թույլ չի տվել իմանալ՝ կոնկրետ ինչի համար են ձերբակալել երաժշտին. «Համենայնդեպս, շատ կուզենայի, որ Եղիշեին ազատեն: Ի վերջո, երաժիշտ է, որը մեծ հետք է թողել մեր երաժշտության մեջ»:
Երբ տեղեկացրինք երգահանի ձերբակալության համար բերվող պատճառների մասին, Նադեժդա Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ես շատ ցավում եմ, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել, բոլորս պետք է զգոն լինենք: Մենք բոլորս նույն ազգն ենք՝ ոստիկանները, ժողովուրդը, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ուրիշները չուրախանան մեր արարքների համար: Ես միայն դա կարող եմ ասել: Ուզում եմ, որ ամեն ինչ խաղաղ անցնի»: