Բաժիններ՝

Հայտնի է 2016 թվականին ամենավաճառված Android սմարտֆոնը

Strategy Analytics-ի վերլուծաբանները ներկայացրել են 2016 թվականի ամենատարածված սմարտֆոնների ցանկը: Android համակարգով աշխատող սմարտֆոնների առաջին եռյակը կազմել են Samsunge ընկերության հեռախոսները:

Այս ցուցակում առաջատարը Samsung Galaxy S7 Edge-ն է: Ընկերությունն արդեն թողարկել է սմարտֆոնի ավելի քան 13,3 մլն օրինակ:

Երկրորդ հորիզոնականում ընկերության բյուջետային հեռախոսներից մեկն է՝ Samsung Galaxy J2: Այս սմարտֆոնը շատ հարցերում է զիջում ընկերության մյուս հեռախոսներին, սակայն համապատասխանում է իր գնին: Վաճառվել է հեռախոսի 13 միլիոն օրինակ:

Samsung Galaxy S7-ը երրորդն է: Այն վաճառվել է 11,8 միլիոն օրինակով:

Առհասարակ, կես տարում վաճառվել են թվով 577,3 Android սմարտֆոններ: Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա առաջին կեսի ցուցանիշը՝ 552,2 միլիոն սմարտֆոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս