Darkness-ը ցույց կտա Facebook-ի և Google-ի մութ կողմերը
Եթե դուք աշխատում եք գիշերը, և ձեր աչքերը հոգնում են էկրանի վառ գույներից, եթե դուք սիրում եք մութ պատկերներ, կամ եթե ցանկանում եք ինչ-որ նոր բան վիրտուալ աշխարհում, ապա Google Chrome-ի Darkness ընդլայնումը ձեզ համար է:
Darkness-ը Chrome-ի համար նախատեսված նոր ընդլայնում է, որը կարճ ժամանակում դարձել է առաջատար բեռնումների քանակով: Այս ընդլայնումը փրկություն է բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են գիշերները:
Ընդլայնումը թույլ է տալիս ընտրել 3 թեմաներ, որոնք կփոխեն Google-ի և Facebook-ի ինտերֆեյսը:
Ընդլայնումը կարելի է բեռնել Google-ի ընդլայնումների ցանկից, սակայն անվճար տարբերակում հասանելի է միայն մեկ թեմա:
Եթե դուք ցանկանում եք օգտվել բոլոր թեմաներից և տեղադրել դրանք ոչ միայն Google-ում և Facebook-ում, այլև Gmail-ում և YouTube-ում, ապա պետք է վճարեք սիմվոլիկ գումար:
Սիրարփի Աղաբաբյան