Բաժիններ՝

Ավստրալացի ամուսինները վիթխարի ձագարափոս են հայտնաբերել իրենց տան բակում

Ավստրալիայի Իփսուիչ քաղաքում տարեց ամուսիններն իրենց տան հետին բակում հայտնաբերել են վիթխարի ձագարափոս՝ լի խլթխլթացող ջրով: Սարսափազդու փոսի տեսագրությունը՝ Youtube theater անվանումով, հրապարակվել է YouTube-ալիքում:

Ռեյ եւ Լին Մակքեյները փոսի մասին իմացել են հուզված հարեւաններից, որոնք տարեց ամուսիններին հայտնել են, որ նրանց հետին բակում ոչ մեծ փոս է հայտնվել: «Ես դուրս եկա բակ եւ գետնի մեջ փոս տեսա: Այն շատ փոքր էր մոտավորապես մեկ մետրի չափ, բայց այդ ժամանակվանից խիստ մեծացել է»,- պատմել է ընտանիքի ղեկավարը՝ Մակքեյը:

Իփսուիչի քաղաքագլուխ Փոլ Փիսասելի խոսքով՝ առայժմ իշխանությունները չեն կարող ստույգ ասել, թե հատկապես ինչ է տեղի ունեցել, բայց ենթադրություն կա, որ ձագարափոսի հայտնվելու պատճառը հին հանքահորն է, որը գտնվում է հենց տան տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031