
Ճապոնիայի կայսրը գահը հանձնելու մասին տեսաուղերձով հանդես կգա օգոստոսի 8-ին

Ճապոնիայի Ակիհիտո կայսրն օգոստոսի 8-ին հանդես կգա հատուկ տեսաուղերձով, որով ազգին կծանուցի ժառանգորդին գահի հնարավոր հանձնման մասին, տեղեկացնում է «Կիոդո» գործակալությունը:
Հուլիսին NHK հեռուստաալիքը հայտնել էր, որ գործող միապետը կցանկանար գահը գահաժառանգ արքայազնին հանձնել իր կյանքի օրոք:
Տեղեկատվությունը պայթող ռումբի տպավորություն գործեց. կյանքի օրոք միապետի փոխարինման նախադեպեր չեն եղել, եւ դրա հնարավորությունը նախատեսված չէ ներկայիս օրենսդրությամբ: Միեւնույն ժամանակ հասարակության մեջ ըմբռնումով են վերաբերվում հանգստի գնալու 82-ամյա միապետի ցանկությանը:
Այժմ գահի հերթում առաջինը կայսրի ավագ որդին է՝ արքայազն Նարուհիտոն: Նրա միակ դուստրը՝ արքայադուստր Աիկոն, գահը ժառանգելու իրավունք չունի, ուստի կայսերական գերդաստանի երկրորդ անդամը, որը հավակնում է գահին, դառնում է Նարուհիտո արքայազնի կրտսեր եղբայրը՝ արքայազն Ակիսինո Ֆումիտոն:
Ինչպես սպասվում է, կայսրն տեսաուղերձով ազգին կդիմի օգոստոսի 8-ի օրվա երկրորդ կեսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: