Տեխասում 82-ամյա Ռենե Նեյրան եւ նրա 18-ամյա թոռնուհի Մելանի Սալազարը դարձել են զանգվածային լրատվամիջոցների եւ սոցցանցերի հերոսներ՝ ընդունվելով նույն քոլեջը: Այս մասին գրել է Yahoo!News-ը:
2016 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Քիչ առաջ Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում ավարտվեց Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ Դաշտի տերերը հաղթեցին 3:0 հաշվով:
ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի որոշման նախագիծ, որով սահմանվելու են ՀՀ պետական դրոշի և զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները: Նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի օրակարգում: Մասնավորապես, սահմանվում են դրոշի չափերի համամասնությունները, գույների տոնայնությունը, կտորի նյութը, ձողին ամրացնելու տարբերակները:
Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա առնվազն 2000 անդամ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 31-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է խոտածածկ տարածք:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն ահազանգում է իր մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելելու անօրինականության մասին։ Ստեփան Գրիգորյանը մասնավորապես իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ օգոստոսի 30-ին առավոտյան 08․00-ին ժամանել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան 2014թ․ Ռուսաստանի Դաշնությունում հողին հանձնված հոր՝ Գևորգ Գրիգորյանի, գերեզմանին այցելելու նպատակով, որի համար ինքն ունեցել է ընդամենը 10 ժամ, քանի որ նույն օրը գիշերը պետք է վերադառնար Երևան։
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո միջազգային կարիերան ավարտելու մտադրության մասին:
Սույն թվականի օգոստոսի 29-ին ԼՂՀ ՄԻՊ աշխատակազմը տարածել է հայտարարություն, ըստ որի մարդու իրավունքների պաշտպանը անհրաժեշտ է համարում, որպեսզի ԼՂՀ դատախազությունը հրապարակայնորեն ներկայացնի 2016թ. հունիսի 6-ին ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին բռնության ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հանցագործության վերաորակման իրավական և փաստական հիմնավորումը:
Երևանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները կկազմակերպվեն 2016 թվականի հոկտեմբերի 8ին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության մասնագետները 2016 թվականի օգոստոսի 31-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանին:
2016թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 501 118 զբոսաշրջիկ
Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը հիշարժան է և անմոռանալի: Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում այսօր տրվում է նոր ուսումնական տարվա մեկնարկն ու հազարավոր դպրոցականներ և ուսանողներ հուզմունքով ու սրտի թրթիռով մտնում են հարազատ կրթօջախ:
«Իմ կարծիքով` հայերը շատ ակտիվ կլինեն տարբեր կուսակցությունների ցուցակներում, դա ցույց է տալիս, որ կուսակցությունները փորձում են ակտիվ աշխատել հայերի հետ, դա՝ որպես առաջին քայլ, դրական եմ համարում, սակայն կարող եմ ասել, քանի որ կուսակցությունների մեծամասնությունը փորձելու է պայքարել 5-7 տոկոսանոց շեմի համար, ապա շատ դժվար է լինելու առաջադրել 10-ից ավելի մարդ»:
Բրազիլիայի Սենատի նախագահ Ռենան Կալեյրոսը հրավիրել է Կոնգրեսի հանդիսավոր նիստ, որպեսզի երկրի նախագահի պաշտոնում հաստատվի Միշել Տեմերը:
Բրազիլիայի Դաշնային սենատը (խորհրդարանի վերին պալատ) 61 կողմ 20 դեմ ձայների հարաբերակցությամբ պաշտպանել է Դիլմա Ռուսսեֆֆի հրաժարականը` երկրի նախագահի պաշտոնից:
Առաջիկայում կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Հանրապետական կուսակցությունն ունի հաղթելու ամենամեծ շանսերը:
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով տվյալ պահին գլխավորում է «Մանչեսթեր Սիթին», իր կարծիքն է հայտնել «կապտանռնագույնների» խաղի մասին: Կատալոնական ակումբը լինելու է «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:
Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը միջոցառում է կազմակերպել` նվիրված բնակչության թվաքանակի կանխատեսմանն ու ժողովրդագրական փոփոխություններին, հայտնում է APA գործակալությունը:
Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք և անելու են հնարավորը` Ընտրական օրենսգրքում այնպիսի մեխանիզմներ ներդնելու համար, որոնք գործնականում կբացառեն ցանկացած ընտրակեղծիքի իրականացումը:
Պետական պարտքի մեծ մասը՝ 66.4%-ը բաժին է ընկնում բազմակողմանի վարկային ծրագրերին։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Թուֆենկյան» հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էր նաև ամերիկահայ հայտնի արձակագիր Քրիս Բոհջալյանը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր:
Ես ինձ կյանքում այդքան ինքնավստահ երբեք չեմ զգացել, ինչպես հիմա: Թող ինձ ների Աստված, անհամեստության համար, բայց ես հիմա այնքան ինքնավստահ եմ ու այնքան հավատ ունեմ իմ ուժերի նկատմամբ, որ ասում եմ 100 տոկոսով` ես կարող եմ դառնալ բացարձակ ռեկորդակիր:
Օգոստոսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ռուսաստանյան օրակարգի մի շարք հարցեր։
Ավստրալիայի կառավարությունը ֆեդերալ խորհդարանի քննարկմանը օրինագիծ է ներկայացրել առաջիկա չորս տարում ծխախոտի արտադրանքի ակցիզները տարեկան 12,5 տոկոսով բարձրացնելու մասին:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ:
Իհարկե, օդանավակայանը քնելու տեղ չէ։ Սակայն օդանավակայանում քնելը երբեմն անխուսափելի անհրաժեշտություն է դառնում։
«Չնայած Էրդողանն իր բոլոր վերջին քայլերը մեծ վստահությամբ է առաջ մղում, զգուշանում է Արևմուտքի արձագանքներից: Այս փուլում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունն Արևմուտքի հետ հնարավոր լարվածության հերթական առիթը կարող է դառնալ Թուրքիայի իշխանությունների համար այս բարդ ժամանակաշրջանում, որին նրանք չեն ցանկանա գնալ»:
«Այն ծավալով, որ ԵԱՏՄ արտահանում է կատարվում, նույն ծավալով էլ Եվրամիություն է գնում, բայց այստեղ մենք հիմնականում գունավոր մետաղների հումք ենք արտահանում: Մինչդեռ երկրների հիմնական խնդիրը պատրաստի արտադրանք արտահանելն է»,- ասաց տնտեսագետը: