Հազարավոր մրջյուններից կազմված «կենդանի լաստը» հայտնվել է տեսահոլովակում, որոնք այդ կառուցվածը կազմել են հեղեղման ժամանակ ջրից փրկվելու նպատակով: Տեսահոլովակը նկարահավնել է Տեխասի նահանգում, հաղորդում է Gizmodo-ն:
16 մետր երկարությամբ այս առագաստանավի տախտակամածին եղել է հինգ մարդ։ Նրանցից երեքը եղել են նավաստիներ, երկուսը՝ առեւտրականներ։ Բոլոր հինգ անձինք զոհվել են։ Հնդկաստանից բերված ապրանքներով բեռնված այս նավը Օնտարիո նահանգի Քինգսթոունի նավահանգստից ուղեւորվել է դեպի Նիագարա։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Աստանայում «Ղազախստանի ստանդարտացման եւ սերտիֆիկացման ինստիտուտ» հանրապետական պետական ձեռնարկության հարթակում օգոստոսի 18-19-ին անցկացվել է սեմինար, որի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները պատմել են Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կանոնակարգերի կիրառմ ան գործնական ասպեկտների մասին: Միջոցառմանը մասնակցել են Ղազախստանի լիազոր մարմինների, բիզնես-հանրակցության եւ համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցիչները:
Լոռու մարզում այսօր ժամը 18:20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի հարակից տարածքում Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ, 50-ամյա Լյովա Մարտիրոսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 LQ 816 համարանիշի ավտոմեքենայով ընթանալիս՝ կորցրել է կառավարումը և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջվել մայթեզրի երկաթյա ձողերի և դեղատան պատի արանքում:
Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թիվը կազմում է 202 839` բնակչության 6.7 տոկոսը, որոնցից 98 458-ը կանայք են, իսկ 8 016-ը` երեխաներ: Այս մասին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:
Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակում օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը եւ օծումը՝ ձեռամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի։
Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է 2016 թ. հունվար-հուլիս ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ՝ տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել, և հունվար-հուլիսին ցուցանիշը եղել է 3.0%: Սակայն նախորդ ամիսների համեմատ՝ ՏԱՑ-ի աճի տեմպը նվազում է, օրինակ՝ հունվար-հունիսին այն 4.7% էր, հունվար-մայիսին՝ 5.5%, հունվար-ապրիլին՝ 6%, և այլն:
Ղազախստանի ազգային անվտանգության աշխատակիցները ձերբակալել են արմատական խմբավորման 4 անդամների, ովքեր պլանավորել էին իրականացնել մի քանի ահաբեկչական գործողություններ երկրի տարածքում:
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Երևան կժամանի օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Դոհա-Երևան թռիչքով՝ Երևանի ժամանակով 00:40-ին:
Այս հարցերը մշտապես տանջել են Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր հաջողացրել են իրենց վաստակած գումարներից քիչ թե շատ խնայել։
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան սահմանագծի հատվածներից մեկը, հանդիպել հրամանատարական կազմի հետ, ծանոթացել ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
«Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին՝ Երևանում հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակի վերաբերյալ:
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից ստացել է 20 մլն դոլարի դրամաշնորհ` ողջ երկրի տարածքով մեկ էներգաարդյունավետությունը բարձրացնելու, ծախսերն, ինչպես նաեւ ածխածնի երկօքսիդի արտանետումը նվազեցնելու համար:
Ստարտափի հիմնադիր Արամ Ջիվանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստացված մրցանակային գումարը օգտագործվելու է նպատակային և ուղղվելու է ինտելեկտուալ սեփականության հարցերը կարգավորելուն: Արամ Ջիվանյանի խոսքով՝ իրենց նախագծի համար ավելի նպատակային է արտասահմանյան շուկան:
«Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամներ են, եւ նրանց հետ տարվող աշխատանքը պետք է շարունակական լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:
Մինսկում ոստիկանն ինքասպանություն է գործել պարտականությունները կատարելիս:
Հայիրանական սահմանին ազատ տնտեսական գոտու հիմնումը նոր հնարավորություն կլինի Հայաստանի տնտեսության զարգացման համար: «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Կոմերցիոն տեսանկյունից՝ Հարավային Ամերիկայում անցկացված առաջին Օլիմպիադան հաջողված էր
«Եթե Ռուսաստանից է, ուրեմն՝ ավելի շատ Վրաստանում կայանալիք ընտրությունների հետ կարող է կապված լինել: Այս պահին ուղղակի պաշտոնական տեղեկատվությունը շատ սահմանափակ է»:
Հայիրականական երկաթգծի կառուցման հարցով համատեղ հանձնաժողովը հասել է եզրակացության, որ պետք է ունենալ այդ ծրագրի իրականացման համատեղ նախագիծ:
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: Ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի հերթական հավաքի առթիվ՝ վարչապետը նշել է, որ գոյության 14 տարիների ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել հազարավոր երիտասարդների Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: «Այս եռամիասնությունն ամրապնդում է մեր պետականությունը և նպաստում ազգային արժեքների ու գաղափարների տարածմանը:
«Գնդակն Ադրբեջանի դաշտում է: Մենք «փոխզիջում» ենք ասում, Ադրբեջանում այլ բան են հասկանում: Եթե հասկանում են, թե Ղարաբաղը պետք է մտնի իրենց տարածքի մեջ, սխալվում են: Փոխզիջումների մասին պատկերացումները տարբեր են: Իրենք 7 շրջան կորցրել են, պարտվել են Ղարաբաղյան պատերազմում, ու փոխարենը՝ վերադառնան նորմալ բանակցային սեղան, հիմա ի՞նչ տարածքների մասին է խոսքը»:
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը նշանակվել է Ուկրաինայում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Ռաֆ Շակիրովը նշանանակվել է «АвтоВАЗ»-ի փոխնախագահ՝ ներքին և արտաքին հաղորդակցության գծով։
Թուրքիայի 11-դ նախագահ Աբդուլլահ Գյուլի խորհրդական, «Ենիչաղ» թերթի լրագրող Ահմեթ Թաքանը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ Սու-24 ինքնաթիռի միջադեպի պատճառով խաթարված հարաբերությունները վերականգնելու դիմաց Թուրքիան պետք է Ռուսաստանին 5 մլրդ դոլար փոխհատուցում կատարի:
«Բազե-2016» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին:
Սպիները, կախված իրենց խորությունից, կարող են լուրջ կոսմետիկ խնդիր դառնալ, չնայած դրանք հաճախ անցավ են լինում:
Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում բավականին լուրջ աշխատանքներ է կատարել և շարունակում է իրականացնել: