Գեր մարդկանց ուղեղն ավելի արագ է ծերանում

Ավելորդ քաշը կարող է արագացնել ուղեղի ծերացումը. բարեկազմ եւ գեր մարդկանց նյարդային համակարգի վիճակի դիտարկումները ցույց են տվել, որ գերերի ուղեղի հյուսվածքը միջին հաշվով 10 տարով ավելի ծեր է երեւում, քան քաշի հետ կապված խնդիր չունեցող իրենց հասակակիցներինը: Այս մասին ասված է Neurobiology of Aging. հանդեսում հրապարակված հոդվածում:

«Ծերանալու համեմատ մեր ուղեղի ծավալն աստիճանաբար փոքրանում է, եւ գեր մարդկանց մոտ այդ գործընթացը, չգիտես ինչու, ավելի արագ է ընթանում, քան նորմալ քաշ ունեցող մարդկանց մոտ: Մենք չգիտենք, թե ինչու է դա տեղի ունենում, եւ միայն կարող ենք գուշակել՝ արդյոք ճարպակալումն ուղեղի «գերչորացում» է առաջացնում կամ, ընդհակառակը, արդյոք ճարպակալումն այնպիսի գործընթացներ էառաջացնում, որոնք ուղեղին ստիպում են ավելի արագ ծերանալ»,-հայտարարել է Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) աշխատակցուհի Լիզա Ռոնանը:

Ռոնանը եւ նրա գործընկերները այդ տարօրինակ ֆենոմենը բացահայտել են՝ ուսումնասիրելով Քեմբրիջի 20-ից մինչեւ 87 տարեկան հասակի ավելի քան 500 բնակիչների ուղեղի նկարահանումները, որոնք մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ ստացվել են քաղաքի հիվանդանոցներից մեկում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031