
Գիտնականները վերածրագրավորվող կոմպակտ քվանտային համակարգիչ են ստեղծել

Քոլեջ Փարքի (ԱՄՆ) Մերիլենդի համալսարանի ֆիզիկոսներն ստեղծել են ոչ մեծ համակարգիչ, որը կարող է վերածրագրավորվել: Հետազոտությունը հրապարակվել է Nature հանդեսում:
Գիտնականների ստեղծած համակարգիչը բաղկացած է հինգ կուբիտներից: Վերջինները բռնված են իոնային ծուղակի միջոցով եւ կառավարվում են լազերով: Համակարգիչը, ինչպես ցույց են տվել հեղինակները, կարող է կատարել մի քանի տարբեր քվանտային ալգորիթմներ:
Հաշվումների ճշգրտությունը հասնում է 98 տոկոսի, իսկ տարբեր ալգորիթմների անցումը սարքի ապարատային փոփոխություններ չի պահանջում: Գիտնականները հնարավոր են համարում համակարգի մասշտաբավորայնությունը, մասնավորապես, դրան մի քանի համանման համակարգիչների միացումը, ինչը թույլ կտա բարձրացնել սարքի հաշվողական ներուժը: