«Խելացի» հովանոցը տիրոջը նախազգուշացնում է սպասվող եղանակի մասին
Ճապոնական Fantastick ընկերությունն ստեղծել 1 «խելացի» հովանոց, որը տիրոջը նախազգուշացնում է եղանակային պայմանների առանձնահատկությունների մասին, հաղորդում է Luxurylaunches-ը: Գաջեթը Jonas անվանումն է ստացել ի պատիվ 18-րդ հարյուրամյակի անգլիացի կոմերսանտ եւ գյուտարար Ջոնաս Հենվեյի, որը, ինչպես համարվում է, առաջինն է սկսել հովանոց օգտագործել անձրեւից պաշտպանվելու համար:
Jonas-ը սինխրոնացվում է շարժական հեռախոսի հետ եւ առցանց ռեժիմով նրան փոխանցում եղանակի տեսության տվյալները: Բացի այդ, գաջեթի օգնությամբ կարելի է գտնել սեփական սմարթֆոնը. դրա համար հովանոցը հարկավոր է փոքր-ինչ ցնցել, եւ հեռախոսն սկսում է թրթռալ:
Սարքն աշխատում է մարտկոցներով, դրանում ներսարված են մի քանի լուսադիոդներ եւ ծանրության ուժի տվիչ:
Հովանոցի ձողը պատրաստված է ալյումինից, ընտրության համար առաջարկվում է գույների մի քանի տարբերակ: Գաջեթը վաճառքում կհայտնվի օգոստոսին, գինը 105 դոլար է: