Բաժիններ՝

Facebook-ի Area 404 լաբորատորիան կզբաղվի տեխնիկական նորույթների նախատիպերի պատրաստմամբ

Միացյալ Նահանգների Facebook կորպորացիան օգոստոսի 3-ին բացել է արտադրական լաբորատորիա, որը հագեցված է տեխնիկական նորույթների նախատիպերի պատրաստման համար անհրաժեշտ սարքավորանքով ու հաստոցներով: Ինչպես ՏԱՍՍ-ին պատմել է ընկերության ներկայացուցիչ Լինդսի Ամոսը, այս արհեստանոցը, որն ստացել է Area 404 անվանումը, դարձել է այս տեսակի խոշորագույն օբյեկտն այն օբյեկտների թվից, որոնք կան ընկերության տնօրինման ներքո, եւ թույլ կտա բազմակի արագացնել տարբեր սարքերի մշակման եւ փորձարկման գործընթացը:

«Area 404-ն այժմ մեր խոշորագույն արտադրական լաբորատորիան է»,- ասել է նա՝ նշելով, որ դրա շենքերի ընդհանուր մակերեսը կազմում է մոտավորապես 2000 քառակուսի մետր: Այն գտվում է Մենլո Փարք քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ), նույն համալիրում, որտեղ եւ ընկերության կենտրոնակայանը:

«Լաբորատորիան հանդերձված է փորձարկումների անցկացման համար անհրաժեշտ նորագույն սարքավորանքով եւ ապարատներով,- նշել է Ամոսը:- Դա մեզ թույլ կտա ընկերության ներսում ավելի արագ ստեղծել նախատիպեր Oculus-ի, Connectivity Labs-ի, Building 8-ի եւ Infrastructure-ի համար (Facebook Oculus-ի, Building 8-ի, Connectivity Labs-ի եւ Infrastructure-ի ստորաբաժանումներ եւ դուստր կառույցներ, որոնք զբաղվում են տարբեր սարքերի ստեղծմամբ): Այսպիսով, մշակման ցիկլերի տեւողությունը դեպքերից յուրաքանչյուրի ժամանակ մի քանի շաբաթից կկրճատվի մինչեւ հաշվված օրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս