«Ծրագիրը կա, հստակ գրված է: Այլ հարց է, թե այդ գումարի հարցը ո՞նց է լուծվելու»,- ասաց Ա.Գալստյանը:
Խամենեիի խոսքերով՝ երկրի տնտեսական խնդիրների լուծումը գտնվում է ոչ թե Լոզանում, Ժնևում կամ Նյու Յորքում, այլ՝ Իրանում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, անդրադառնալով Ազատության հրապարակում հացադուլ և նստացույց անող ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանին, ասաց, որ հենց առաջին օրվանից դա եղել է Խաչիկ Ավետիսյանի նախաձեռնությունը և իրենք այդ նախաձեռնության հետ կապ չեն ունեցել:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հայկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ՀԽ կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանի հետ երեկ հանդիպել է կալանավայրում:
Նա նաև տեղեկացրեց, թե քանի որ իրենց մերժել են հանրահավաքներ անցկացնել մինչև մայիսի 10-ը, առաջիկա հանրահավաքը կլինի մայիսի 10-ից հետո, բայց՝ «ոչ շատ ուշ». «Այդ հանրահավաքը առաջին հերթին մեր ընկերների ազատությանն ուղղված հանարավաք կլինի, հետևաբար՝ այդ հանրահավաքը կլինի ընդհանրապես պայքարի և համերաշխության հանրահավաք: Դա չի նշանակում, որ ինչ-որ հանգուցալուծում պետք է սպասել այդ հանրահավաքի օրը կամ հանրահավաքի հաջոդող օրերին: Ոչ մի արտառոց բան չի լինելու այդ հավաքին, բայց ուղղակի հավաքվել և տուն գնալ էլ չի լինելու, այլ լինելու է հստակ պահանջ մեր երկրի ազատագրման համար»:
Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ խնդիրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում է:
ՀՀ ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե մայիսի երկրորդ և երրորդ տասնօրյակում, երբ կակտիվանան հարավ-արևմտյան տաք օդային հոսանքները, օդի ջերմաստիճանը Երևանում ցերեկային ժամերին կտատանվի +28-ից մինչև 30 աստիճանի սահմաններում:
ՀՀ պաշտպանության նախարարության մարզիկ-զինծառայողները միջազգային խոշոր մրցաշարերում բազմիցս բարձր են պահել ՀՀ դրոշը, հնչեցրել պետական օրհներգը: Տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ-զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել և բարձր հորիզոնականներ զբաղեցնել:
«Ցանկացած դեպքում, եթե բանկերի ավանդները մեծանան, դա ֆինանսական հնարավորություն է: Այլ բան է՝ դա բավարա՞ր է, թե՞ ոչ և արդյոք միայն կոչը բավարա՞ր է:
«Գազի գինը Հայաստանի համար ամենաէժաններից է աշխարհում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:
Նիգավան համայնքի ղեկավար Արտաշես Գալստյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտանիքն իր տան հարևանությամբ է բնակվում, երիտասարդն իր ազգականն է: «Պատճառներ չենք տեսնում, մեզ էլ է անհայտ, թե ինչու է այդպես արել»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ երիտասքարդի մայրը դպրոցում ուսուցչուհի է, հայրը տնտեսությամբ է զբաղվել, քույրն էլ ուսանող է:
Անցյալ շաբաթ Հայաստան այցելած միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների շարքում էր նաև թուրքական «Հյուրիեթ» թերթի լրագրող Ջանսու Չամլիբելը (Cansu Çamlıbel): Նա այսօր համարվում է Թուրքիայի առաջատար քաղաքական լրագրողներից մեկը: Ջանսու Չամլիբելը Հայաստանում մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` մանրամասն լուսաբանելով բոլոր միջոցառումները և, ինչպես հայտնի է` հարցազրույց է վերցրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից:
Լուկաշենկոն ընդգծել է, որ հանրապետության խաղաղության ու անկախութան գրավականը կայուն տնտեսության մեջ է:
«Մենք գիտակցում ենք, որ ապրիլի 24-ին մոբիլիզացիան տեղի չուենցավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման՝ շուրջօրյա հանրահավաքները չիրականացնելու մասին, ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Քանի որ չհաջողվեց նոր բլոկի կառուցման աշխատանքները սկսել ժամկետում, ստիպված այս աշխատանքներն ենք սկսել, որ 2016 թ. վերջում է ավարտվում ժամկետը, հզորությունների լուրջ դեֆիցիտ կունենայինք:
Մերկելը հայտարարել է, որ ԵՄ բոլոր երկրները պետք է որոշում ընդունեն փախստական ներգաղթյալների արդար բաշխման մասին:
Այսօր ԱԺ-ում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փորձեց խույս տալ լրագրողների հարցերից՝ սփյուռքահայերին ուղղված և այս օրերին սոցցանցերում «փոթորիկ» առաջացրած բանկերում 1000 դոլար ներդնելու իր կոչի վերաբերյալ՝ պատճառաբանելով, թե շտապում է հանդիպման: Այնուամենայնիվ՝ հարցին, թե երբևէ նախարարն ինքը ներդրում արե՞լ է, Հ.Հակոբյանը հայտարարեց, թե ինքը ներդրումներով չի զբաղվում:
Ավտոմեքենաների գերմանական արտադրող Audi ընկերությունը ստեղծել է ածխածին չպարունակող դիզելային վառելիք: Այն բացառապես պատրաստված է ջրից, ածխածնի երկօքսիդից և էներգիա վերականգնող աղբյուրներից, որի շնորհիվ մթնոլորտն ավելի մաքուր կլինի:
Մեդվեդևի կողմից «ցեղասպանություն» բառի գործածմանը լայնորեն արձագանքել է թուրքական մամուլը
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԵՊՀ: Նախագահը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵՊՀ-ի կողմից հիմնված Երախտիքի ծառուղու բացման արարողությանը:
Ֆրանսիան կանգնած է նոր լուրջ սպառնալիքների առջև:
Երեկ Էրեբունի համայքնում որդին ցանկացել է խոհանոցային դանակով մորթել թոշակառու մորը:
2016 թվականին Հայաստանը կունենա լիովին նոր անցակետեր: Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող Բագրատաշենի մաքսակետից: Այստեղ՝ նոր անցակետի տարածքում հողային աշխատանքները փաստացի սկսվել են 2013թ.-ի օգոստոսին, սեպտեմբերի 27-ին արդեն երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կատարվել է հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Ռուսաստանը հետաքրքրություն չի ցուցաբերում միջուկային զենքի կրճատման հանդեպ. միջուկային զենքը մեծ դեր է խաղում Ռուսաստանի ռազմական դոկտրինում:
UWC Հայաստանի ազգային կոմիտեն ամփոփել է United World Colleges (UWC) միջազգային ցանցի քոլեջների ընդունելության արդյունքները:
Դեսպան Գիլմորը Հայաստանում պաշտոնավարել է 1993թ. մայիսից մինչև 1995թ. հուլիսը: 35-ամյա դիվանագիտական գործունեության ընթացքում դեսպան Գիլմորը նաև աշխատել է Բեռնլինում, Բելգրադում, Մյունխենում, Բուդապեշտում, Մոսկվայում, Անկարայում և մի շարք պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել մայրաքաղաք Վաշինգտոնում:
Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց երեկ քննարկված «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Զեկույցն առնչվել է 199 երկրի ու տարածքի, որոնցից 63-ը (32 տոկոս) ճանաչվել են ազատ երկրներ, 71-ը (36 տոկոսը)՝ մասնակի ազատ երկրներ և 65-ը (32 տոկոս)՝ անազատ երկրներ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել երկրի հարավային թեւում տեղակայված զորավարժարաններից մեկում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող հանրապետական զորավարժություններին:
Յունիբանկի ներկայացուցիչները մի շարք արդյունավետ հանդիպումներ ունեցան արտերկրի առաջատար բանկերի և միջազգայիան կառույցների մասնագետների հետ` համագործակցության հաստատման ուղղությամբ, քննարկեցին առևտրի ֆինանսավորման գործիքների արդի հնարավորություններն ու առավելությունները: