Մահացել է ՀՀ-ում ԱՄՆ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Հարի Գիլմորը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ցավով տեղեկացնում է, որ անցյալ շաբաթ 77 տարեկան հասակում մահացել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների առաջին արտակարգ և լիազոր դեսպան Հարի Գիլմորը: Դեսպան Գիլմորը Հայաստանում պաշտոնավարել է 1993թ. մայիսից մինչև 1995թ. հուլիսը: 35-ամյա դիվանագիտական գործունեության ընթացքում դեսպան Գիլմորը նաև աշխատել է Բեռնլինում, Բելգրադում, Մյունխենում, Բուդապեշտում, Մոսկվայում, Անկարայում և մի շարք պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել մայրաքաղաք Վաշինգտոնում: Դեսպան Գիլմորի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 9-ին Արլինգտոնում (Վերջինիա):

Տեսանյութեր

Լրահոս