Թուրքիայում երիտասարդ կանանց գործազրկությունը կրկնակի բարձր է
Թուրքիայում 15-24 տարեկան երիտասարդ կանանց շրջանում գործազրկության մակարդակը հասել է 23.3%-ի, մինչդեռ նույն տարիքային խմբի տղամարդկանց շրջանում այն կազմում է 10.4%։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տվյալները կրկին ուշադրություն են հրավիրել աշխատաշուկայում երիտասարդ կանանց առջև ծառացած խնդիրներին և աշխատանքի հավասար հնարավորությունների ապահովման անհրաժեշտությանը։
Թուրք մասնագետները կարևորում են մասնագիտական զարգացման ծրագրերի, պրակտիկայի հնարավորությունների և ձեռներեցության աջակցության ընդլայնումը։
Նրանց գնահատմամբ՝ բուհերի, գործարար ոլորտի և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը կարող է նպաստել երիտասարդ կանանց՝ աշխատաշուկա մուտք գործելուն։

