Իրանի ռազմածովային ուժեր․ Հորմուզի նեղուցում ականների պայթյունից երկու նավթատար է հրդեհվել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հաղորդմամբ՝ երկու նավթատար լցանավ անտեսել են նախազգուշացումները, անջատել նավիգացիոն համակարգերը և մուտք գործել Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում նավագնացության համար արգելված գոտի։
Իրանի բանակի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունն էլ փոխանցում է՝ նավերը պայթել են ծովային ականների վրա, ինչի հետևանքով երկու լցանավերում էլ հրդեհ է բռնկվել։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Այս մասին հայտնում է IRIB-ը։

