Արդյոք Հրանուշ Հակոբյանը նույն կոչով դիմե՞լ է կաթողիկոսին, որպեսզի նա HSBC բանկում դրված իր միլիոնները տեղափոխի հայկական բանկեր
Այսօր ԱԺ-ում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փորձեց խույս տալ լրագրողների հարցերից՝ սփյուռքահայերին ուղղված և այս օրերին սոցցանցերում «փոթորիկ» առաջացրած բանկերում 1000 դոլար ներդնելու իր կոչի վերաբերյալ՝ պատճառաբանելով, թե շտապում է հանդիպման: Այնուամենայնիվ՝ հարցին, թե երբևէ նախարարն ինքը ներդրում արե՞լ է, Հ.Հակոբյանը հայտարարեց, թե ինքը ներդրումներով չի զբաղվում:
Հարցը, արդյոք նույն կոչով դիմե՞լ է կաթողիկոսին, որ HSBC բանկում դրված իր միլիոնները տեղափոխի հայկական բանկեր, Հ.Հակոբյանը որակեց ոչ տեղին:
Նրա խոսքով՝ գաղափարը նորություն չէ, այն ծնվել է 2013 թ. բանկիրների և ֆինանսիստների համաժողովի ժամանակ. «Սփյուռքահայերին օգնեցինք, որ նրանք վերհիշեն»:
Իսկ արդյոք բանկերում արդեն ներդրումներ եղե՞լ են սփյուռքահայերի կողմից՝ հարցի վերաբերյալ; Հ.Հակոբյանը խորհուրդ տվեց հետաքրքրվել բանկերից: