
ԱԷԿ-ը «թաղելու» համար կպահանջվի 300 մլն դոլար

2026 թվականից հետո, եթե բարեհաջող իրականացվի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը, պետք է ծրագիր իրականացվի ԱԷԿ-ը շահագործումից հանելու համար: Այս մասին այսօր Աժ նիսում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին հայ-ռուսական համաձայնագրի քննարկման ժամանակ: Ըստ նրա՝ ԱԷԿ-ը «թաղելու» համար կպահանջվի 300 մլն դոլար, և պետք է կայանն ամողջությամբ դեմոնտաժ անել: «Ծրագիրը կա, հստակ գրված է: Այլ հարց է, թե այդ գումարի հարցը ո՞նց է լուծվելու»,- ասաց Ա.Գալստյանը: