
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքն ընդունվեց

Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց երեկ քննարկված «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Այժմ ԱԺ-ում շարունակվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրինագծի քննարկումը: