«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ Ջրվեժում բնակվող կինը երեկ՝ ժամը 15:30-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել:
Մեծ կորուստ կրեց հայրենական սպորտը: Ծանր հիվանդությունից հետո, երեկ ուշ երեկոյան իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը:
Երեկ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից Հայկավան տանող ճանապարհի հարակից դաշտամիջում 55-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Ալասանիան այդ կերպ է մեկնաբանել Վրաստանի կառավարությունում գրանցված հրաժարականները, որոնք հանգեցրել են կառավարությանը վստահություն հայտնելու անհրաժեշտությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու դեպքի առթիվ։
«Բա ո՞նց ես համոզել Արմեն Աշոտյանին»,- հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբահամյանը: «Մենք միշտ իրար համոզում ենք»,- պատասխանեց Հ.Պողոսյանը:
Այցի նպատակն Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության խնդիրների շուրջ պաշտոնական Բաքվի հետ երկխոսության վերականգնումն է:
Հանդիպումը կազմակերպել է Գիտությունների պապական ակադեմիան:
Գրավոր հարցերից հետո ԱԺ-ում բանավոր հարցերի ժամանակ չի մնում Այսօր ՀՀ կառավարության նիստում ակտիվ քննարկում ծավալվեց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության շուրջ, որով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ կառավարությանը հարցերով դիմելու ժամանակ սկզբում առաջինը հնչեցվելու են բանավոր հարցերը, այնուհետև գրավոր՝ դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից: Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել բանավոր հարցերով ՀՀ կառավարությանը դիմելու կարգը: Մասնավորապես՝ առաջարկվում է նիստը սկսելուց մեկ ժամվա ընթացքում հնչեցվեն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների 2-ական հարցեր, այնուհետև՝ 2-ական հարցերով հանդես գան ոչ ընդդիմադիր և անկախ պատգամավորները, որից հետո բանավոր հարցեր տրվեն հերթագրված մյուս պատգամավորների կողմից: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարեց, որ կառավարությանն առնչվող հարցերի քննարկման ժամանակ նախապես գրավոր ձևակերպված և կառավարությանն ուղղված հարցերի առաջնահերթությունը բանավոր հնչեցվող հարցերի նկատմամբ բխում է պառլամենտական ժողովրդավարության և նպատակահարմարության սկզբունքներից. «Չստվերելով Ազգային Ժողովի պատգամավորների կողմից բարձրացվող բանավոր հարցերի կարևորությունը, առարկայականությունը և դրանց հրատապությունը՝ այդուհանդերձ նշենք, որ, որպես կանոն, գրավոր ձևակերպված հարցերն իրենց մեջ պարունակում են խորքային վերլուծության և ուսումնասիրման առարկա հանդիսացող մասնագիտական խնդիրներ: Կառավարությունն էլ, իր հերթին, հնարավորություն ունի իրավիճակային պատասխանի փոխարեն ներկայացնել լիարժեք ու հիմնավոր պատասխան: Ուստի, խնդիրը բարձրաձայնելու և նախապես աշխատանք կատարած պատգամավորի գրավոր հարցն ու դրա պատասխանը, պատգամավորի կարծիքը և կառավարության անդամի արձագանքն ուշադրության արժանանալու և լսելի լինելու իրավունքի տեսանկյունից ավելի արդարացված է»: Հետևաբար, ըստ նախարարի, կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դեմ է, որպեսզի կառավարությունը բացասական եզրակացություն տա օրինագծին: Ըստ նրա՝ դա խորհրդարանի խնդիրն է և խորհրդարանը պետք է որոշի՝ որին առավելություն տալ: Վարչապետը նկատեց, որ կառավարության ներկայացուցիչները մտահոգվելու խնդիր չունեն, կարող են նաև սկզբում բանավոր հարցերին պատասխանել: «Հո չե՞նք վախենում իրենց հարցերին պատասխանել,- ասաց Հ. Աբրահամյանն ու հավելեց,- Էս հարթակը չպետք է մոռանանք ինչի համար է: Դրա համար կառավարությունը մնալու է չեզոք: Օրենք կընդունեն, որ սկզբից բանավոր, հետո գրավոր՝ կպատասխանենք բանավոր, հետո գրավոր: Թող որոշեն իրենք: Իմ կարծիքով՝ պետք չէ բացասական կարծիք տալ»: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կարող են վերլուծական մասը թողնել և նշել, որ խորհրդարանը պետք է որոշի: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բոլոր հարցերը տրվել են ընդդիմադիրների կողմից: Հ. Աբրահամյանը համաձայնեց ու հավելեց, որ հատկացված ժամանակը՝ 1.5 ժամը խլում են իրենք ու բացառվում է, որ խորհրդարանական մեծամասնությունը հարց տա: Ամեն դեպքում, կրկնեց վարչապետը. «Դա ԱԺ ներքին խնդիրն է՝ թող իրենք որոշեն»:
Ապրիլի 29-ին աշխատանքային այցելությամբ Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Այսօր Փարիզում արդյունավետ և դրական հանդիպում ունեցանք (Հայաստանի) արտգործնախարար Նալբանդյանի հետ:
Ֆեդերիկո Այհբերգը հայտարարել է, որ Իտալիայի կառավարությունն արգելափակելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին առաջարկը:
Մարգարյանի պաշտոնանկությունը ուշագրավ է նրանով, որ վերջինս համակարգում հայտնի է որպես Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի մտերիմն ու հովանավորյալը:
արծում ենք՝ ժամանակն է, մանավանդ, որ նրանք քրեորեն դատապարտելի որեւէ բան չեն արել, իսկ անհիմն կերպով նրանց փակի տակ պահելն օրեցօր ավելի ու ավելի է քաղաքականացվում, ինչը ոչ իշխանություններին, ոչ ժողովրդին եւ ոչ էլ Հայաստանով զբաղվող կազմակերպություններին է պետք։
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երեկ խորհրդարանում` Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հանրությանը հերթական գույժն է հաղորդել:
Ավելի քան 10 օր հացադուլի մեջ գտնվող՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը «Արդարադատության նախարարության գործուն քայլերի շնորհիվ» չորեքշաբթի օրը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել նոր բանտախուց:
Թուրքական լրատվամիջոցն ընդգծում է, որ առաջին անգամ է ներկայացվում հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վրա կենտրոնացած օրինագիծ:
Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը վեց դրամով բարձրացնելու համար:
Ուկրաինայի ԱԳՆ-ը պահանջել է դադարեցնել Ռուսաստանի բարձրաստիճան անձանց կողմից Ղրիմ ու Սևաստոպոլ այցելելու պրակտիկան:
«Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացմանը ներկա գտնված Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, մոտենալով Ծառուկյանին, ասել է. «Քաշեցիր, էլի, ինձ»:
Երեկ ԱԺ նիստերի դահլիճում բոլոր պատգամավորների առջեւ ապակե շշերով «Նոյ» էր դրված: Երիտասարդ մի տղա ջրի շշերն ակտիվորեն կրում էր միջանցքներով: Երբ հարցրեցինք՝ ինչի՞ կապակցությամբ է, պատասխանեց, որ ամեն օր բերելու են:
Ավելի լավ է կոտրել գլուխը, քան արատավորել սեփական անունը:
Մայիսի 1-ին, 126 տարի Սփյուռքում գործած, 2 տարի առաջ մայր կառույցները Հայաստան բերած ՍԴՀԿ-ն առաջին անգամ հանրահավաք կանի՝ որպես ձախակողմյան, աշխատավորական շահերը պաշտպանող կուսակցություն: Կարծում եք` Սերժ Թանկյանի համերգից հետո ձեզ կհաջողվի՞ «լայն մասսաներ» հավաքել, հարցրինք ՀՍԴՀԿ ղեկավար Նարեկ Գալստյանին:
Երեկ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանն ստորագրեց հայտնի տնտեսագետ, դոկտորանտ Վիլեն Խաչատրյանի աշխատանքից ազատման հրամանը: Ձեւական պատճառն այն է, որ մայիսի 1-ին լրանում էր Վիլեն Խաչատրյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը:
Պուտինը քանիցս ասել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումը համարում է 20-րդ դարի մեծագույն աղետը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի «Վան» խանութի ավտոկայանատեղիում կայանատեղի համար «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ի վարորդն ու առաքիչը վիճել են «Թամարա» ՍՊԸ-ի վարորդի և առաքիչի հետ:
Ապրիլի 29-ին, ժամը 22.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. վերջինիս դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանցիսկոսը հավելել է, որ կցանկանար, որ կանայք ավելի նշանակալից դեր խաղային կաթոլիկ եկեղեցու կյանքում:
Չնայած ապրանքաշրջանառության ծավալի կրճատմանը՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի տնտեսությունները նախկինի նման սերտորեն կապված են միմյանց:
Մարտին լրտեսության համար գնդակահարման է դատապարտվել «Ինհասու» (Ծիր Կաթին) պետական երգչախմբի 4 երաժիշտ: