Բաժիններ՝

Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ԱԷԿ-ը կստանա մինչև 2026 թ. շահագործման լիցենզիա. Էներգետիկայի փոխնախարար

Այսօր ԱԺ նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրեց 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ և ՌԴ կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը: Ըստ փոխնախարարի՝  աշխատանքները երկու փուլով են իրականացվելու. առաջինում հիմնական սարքավորումների վիճակը կուսումնասիրվի, հետո մշակվելու է երկարաձգման ծրագիրը ու թե ինչքան կարժենա այն: Ա.Գալստյանի խոսքով, եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ԱԷԿ-ը կստանա մինչև 2026 թ. շահագործման լիցենզիա:

«Քանի որ չհաջողվեց նոր բլոկի կառուցման աշխատանքները սկսել ժամկետում, ստիպված այս աշխատանքներն ենք սկսել, որ 2016 թ. վերջում է ավարտվում ժամկետը, հզորությունների լուրջ դեֆիցիտ կունենայինք: Դրա համար սկսեցինք երկարաձգման աշխատանքներ: Նման բան կատարվել է Ռուսաստանում, Սլովակիայում, Չեխիայում և այլուր: Արդեն նախնական գնահատականը տրվել է, պահանջվում է 270 մլն գումար, նաև 30 մլն դրամաշնորհ տրամադրում է Ռուսաստանը»,- ասաց Ա.Գալստյանը՝ հավելելով, որ եթե ծրագիրը չիրականացվի, ՋԷԿ-երի հաշվն պետք է լրացնեն էլեկտրաէներգիայի պահանջը, որը եռակի թանկ է ԱԷԿ-ի արտադրանքից:

Ըստ նրա՝ եթե 270 մլն-ով սահմանափակվեն, գումարի վերադարձման ժամանակ՝ 2019թ-ից սկսած, սպառողի համար կարժենա 2.5 դրամ կվտ/ժամի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս