Ալեք Ենիգոմշյանը պարզաբանում է՝ ինչու սպասված մարդկանց մոբիլիզացիան տեղի չունեցավ ապրիլի 24-ին

«Մենք գիտակցում ենք, որ ապրիլի 24-ին մոբիլիզացիան տեղի չուենցավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման՝ շուրջօրյա հանրահավաքները չիրականացնելու մասին, ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նա նշեց, որ մինչև ապրիլի 24-ն իրենք գիտակցել են, որ այդ փուլը՝ մոբիլիզացիան, ամենայն հավանականությամբ տեղի չի ունենալու, բայց այդ առաջին փուլի չիրականանալը չի նշանակում, որ «ռեժիմի հեռացման» գործընթացը չի իրականանալու. «Այդ գործընթացը սկսվել է, և մենք շարունակում ենք մնալ այդ գործընթացում, միայն կան որոշակի մարտավարական ճշգրտումներ»:

Ա. Ենիգոմշյանը հայտարարեց, որ իրենք այն ուժն են, որ չեն խուսափում ինքնաքննադատությունից. «Արձանագրում ենք, որ 24-ի մոբլիզացիայի չկայանալը եղել է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ պատճառները՝ նախ մեր ընկերների ազատազրկումն է, նրանց պատանդ վերցնելը: Իշխանությունները վերջին ամիսներին ոչ միայն ՀԽ-ի անդամների, այլև բազմաթիվ մարդկանց, շարժման համակիրների, պոտենցիալ մասնակիցների վրա ուղղակիորեն գործածել է ահաբեկչական մեթոդներ, ստեղծել են վախի, սարսափի մթոնլորտ: Այս ամենը օբյեկտիվ պատճառներ ստեղծեցին, որ այդ մոբիլիզացիան չկայանա»:

Նա նաև հայտարարեց, որ իրենք չենք խուսափում արձանագրելուց, որ իրենք էլ ունեցել են թերացումներ. «Մեզ չհաջողվեց կանխել այդ մթնոլորտը, չնայած կանխատեսում էինք: Չնայած բավական լայնամասշտաբ իրազեկման՝ մեզ նաև չհաջողվեց խորքային իմաստով բացատրել շարժման նպատակները, խնդիրները և այլն: Սրանք մեր թերացումներն են, և մենք ընդունում ենք դրանք, և դա մեզ ուժ է տալիս, որ հաջորդ փուլն անցնենք շատ ավելի ինքնավստահ և ավելի արդյունավետ ձևով: Մոբիլիզացիայի չկայացման պատճառով արդեն անիմաստ կլիներ իրականացնել այն միջոցառումները, որոնք նախատեսված էին ապրիլի 24-ին, 25-ին»:

Կարդացեք նաև

Ա. Ենիգոմշյանը հայատարարեց նաև, որ ՀԽ-ն գրեթե միակ քաղաքական ուժն է, որը չի ենթարկվում այս ներկա ռեժիմի խաղի կանոններին. «Մենք չեն ենթարկվում ռեժիմի խաղի կանոններին, ձերբակալությունները և կալանավորրումները նույնպես այդ հանգամանքի ապացույցն են»:

 

Տեսանյութեր

Լրահոս