
Մայիս ամսին Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 30 աստիճանի

ՀՀ ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե մայիսի երկրորդ և երրորդ տասնօրյակում, երբ կակտիվանան հարավ-արևմտյան տաք օդային հոսանքները, օդի ջերմաստիճանը Երևանում ցերեկային ժամերին կտատանվի +28-ից մինչև 30 աստիճանի սահմաններում:
Իսկ առաջիկա օրերին՝ մինչև մայիսի 4-ը, Երևանում գիշերը սպասվում է +11-ից մինչև 13 աստիճան տաքություն, ցերեկային ժամերին` +24-ից մինչև 26 աստիճան տաքություն։