Մինչև մայիսի 10-ը հանրահավաք չի լինելու
Երբ լինի ժողովրդի մոբիլիզացիան, «Հիմնադիր խորհրդարանը» կանցնի հստակ գործողությունների: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա նաև տեղեկացրեց, թե «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը հիմա փորձելու է ուղղել այն գործոնները, որոնք խոչընդոտել են նախորդ փուլի՝ ժողովրդի մոբիլիզացիայի իրականանալուն. «Փորձելու ենք խորացնել մեր շփումները մարդկության հետ, ավելի հասու դարձնել մեր ծրագրերը և նպատակները, այս շրջանոմ, մենք քաղաքացիական պայմանագրերի ստորագրմանը նոր թափ ենք տալու, մեր ծրագրերը և գործելաձևը ավելի հասու ենք դաձնելու մեր քաղաքացիներին»:
«Իհարկե, ձերբակալությունների օրվանից մեզ համար առաջնային խնդիր է մեր ըներերներին կալանքից ազատ արաձակելը: Դա նպատակ է, որի իրականացումը հենց ռեժիմի հեռացման գործընթացում շատ կարևոր փուլ է իրենից ներկայացնում»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց նաև, որ Կենտրոն վարչական շրջանում մինչև մայիսի 10-ը հավաքներ անցկացնելու համար իրենք դիմել են քաղաքապետարան և ստացել են մերժում: Նրանց կրկին առաջարկել են Էրեբունի թանագարանին հարակից տարածքը, սակայն ՀԽ անդամները կարծում են՝ դա ծուղակ է:
«Մենք նաև դիմել ենք մայիսի 10-ից սկսած հաջորդող օրերի համար հանրահավաքի համար՝ որպես վայր տրամադրել Ազատության հրապարակը, այս պահի դրությամբ դեռևս չունենք պատասխան, և կախված այդ պատասխանից՝ մենք մեր դիրքորոշումը կորդեգրենք քաղաքապետարանի նկատմամբ: Մենք որոշում ունենք հանրահավաք անցկացնել Երևանի կենտրոնում, և եթե իշխանությունները շարունակեն մերժել, մենք մեր իրավունքներից ելնելով՝ ինքներս կգնանք համապատասխան քայլերի՝ օրենքի սահմաններում, քանի որ օրենքը մեր կողքին է, և մենք օրենքի կողքին ենք, և իշխանություններն են, որ հակաօրինական տիրությում են գտնվում»,- ասաց Ա. Ենիգոմշյանը:
Նա նաև տեղեկացրեց, թե քանի որ իրենց մերժել են հանրահավաքներ անցկացնել մինչև մայիսի 10-ը, առաջիկա հանրահավաքը կլինի մայիսի 10-ից հետո, բայց՝ «ոչ շատ ուշ». «Այդ հանրահավաքը առաջին հերթին մեր ընկերների ազատությանն ուղղված հանարավաք կլինի, հետևաբար՝ այդ հանրահավաքը կլինի ընդհանրապես պայքարի և համերաշխության հանրահավաք: Դա չի նշանակում, որ ինչ-որ հանգուցալուծում պետք է սպասել այդ հանրահավաքի օրը կամ հանրահավաքի հաջոդող օրերին: Ոչ մի արտառոց բան չի լինելու այդ հավաքին, բայց ուղղակի հավաքվել և տուն գնալ էլ չի լինելու, այլ լինելու է հստակ պահանջ մեր երկրի ազատագրման համար»: