Հացադուլը դադարեցնելուց հետո Գևորգ Սաֆարյանին կտեղափոխեն այլ խուց
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հայկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ՀԽ կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանի հետ երեկ հանդիպել է կալանավայրում: Նշենք, որ Գ. Սաֆարյանը ապրիլի 16-ից գտնվում է հացադուլի մեջ. «Նրա վիճակը բավարար է, մի քիչ թուլություն ունի, քանի որ 10 օրից ավել՝ հացադուլի մեջ է: Դեռ մտադրություն չունի հացադուլը դադարեցնելու»: Նա նաև հայտնեց, որ հացադուլ հայտարարողը միայն Գ. Սաֆարյանն է. «Նա նախկինում գտվում էր 68 խցում, քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը նրա համար հիմա պատրաստել է 67 խուցը, որ հացադուլից հետո նրան այնտեղ տեղափոխեն»,- ասաց Գրիգորյանը: