![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանի տնտեսական խնդիրների լուծումը կախված չէ երկրի միջուկային խնդրի կարգավորումից. Ալի Խամենեի
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/4580175091.jpg)
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում աշխատավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի տնտեսական խնդիրների լուծումը կախված չէ երկրի միջուկային խնդրի կարգավորումից:
Խամենեիի խոսքերով՝ երկրի տնտեսական խնդիրների լուծումը գտնվում է ոչ թե Լոզանում, Ժնևում կամ Նյու Յորքում, այլ՝ Իրանում: Խամենեին ընդգծել է, որ Իրանի կառավարությունը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի ներքին արտադրության վրա՝ ներքին խնդիրները լուծելու համար:
Խամենեին հավելել է, որ չի ժխտում, որ պատժամիջոցներն ազդում են Իրանի վրա, սակայն դրանք չպետք են խանգարեն պետության ջանքերին՝ ուղղված ներքին արտադրության աճին: