
Էներգետիկայի նախարարը տեղյակ չէ՝ էլեկտրաէներգիան առաջիկայում կթանկանա՞, թե՞ ոչ

էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը տեղյակ չէ՝ էլեկտրաէներգիան առաջիկայում կթանկանա՞, թե՞ ոչ: Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ խնդիրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում է:
Անդրադառնալով ԱԷԿ-ում նախորդ տարի արձանագրված չարաշահումներին ու փոխտնօրենի ձերբակալությանը՝ Ա.Գալստյանը հայտնեց, որ նախաքննությունը շարունակվում է, վերջնական եզրակացություններից հետո պարզ կլինի վնասի չափը: