
«Յունիբանկը» Սինգապուրում մասնակցել է ICC-ի բանկային համաժողովին

Ս.թ. ապրիլին Սինգապուրում կայացավ ICC-ի բանկային համաժողովը` նվիրված առևտրի ֆինանսավորմանը, ոլորտի զարգացման ժամանակակից ուղենիշների և մարտահրավերների քննարկմանն ու միջազգային փորձի փոխանակմանը: Համաժողովը կազմակերպվել էր Միջազգային առևտրի պալատի կողմից` Սինգապուրի Բանկերի միության (ABS) և Բիզնեսի ֆեդերացիայի աջակցությամբ (SBF):
Ընդհանուր առմամբ համաժողովին ներկա էին 65 երկրների կառավարության և բանկային համակարգերի ավելի քան 400 ներկայացուցիչներ, այդ թվում` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Ասիական զարգացման բանկի (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիայի պատվիրակություններ (IFC): ICC-ի համաժողովի աշխատանքին, Ասիական զարգացման բանկի հրավերով, մասնակցեցին նաև Յունիբանկի ներկայացուցիչները:
«Դուրս գալով զարգացման որակապես նոր փուլ, մենք նախատեսում ենք միջազգային համագործակցության շեշտակի ընդլայնում: Նման համաժողովները լավ հարթակ են փորձի փոխանակման, գաղափարների, զարգացման հեռանկարների և մարտահրավերների քննարկման համար:
Յունիբանկի ներկայացուցիչները մի շարք արդյունավետ հանդիպումներ ունեցան արտերկրի առաջատար բանկերի և միջազգայիան կառույցների մասնագետների հետ` համագործակցության հաստատման ուղղությամբ, քննարկեցին առևտրի ֆինանսավորման գործիքների արդի հնարավորություններն ու առավելությունները», – նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահ Վարդան Աթայանը: