
Ֆրանսիան գրեթե 4 միլիարդ եվրոյով մեծացնում է իր պաշտպանական բյուջեն. Օլանդ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ելոււյթ ունենալով Ելիսեյան պալատում տեղի ունեցած Պաշտպանության խորհրդի արդյունքներով, հայտարարել է պաշտպանական բյուջեն 3.8 միլիարդ եվրոյով մեծացնելու մասին: Նա մանրամասնել է, որ այդ միջոցները կստացվեն մինչև 2019 թվականը.
«Ֆրանսիան կանգնած է նոր լուրջ սպառնալիքների առջև: Անհրաժեշտ է անել ամեն բան, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց զգան անվտանգ»: Այս թեման արդիականացել է տարեսկզբին Charlie Hebdo պարբերականի խմբագրատան վրա կատարված ահաբեկչական հարձակումից հետո:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ անհրաժեշտ է մեծացնել պահեստազորի թվակազմը, ինչպես նաև օպտիմալացնել կիբեր-հետախուզության համակարգն ու ընդլայնել արտերկրում սեփական ռազմական ներկայությունը: