Ցեղասպանության նահատակներին հարգանքի տուրք մատուցելու համար այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել Լիբանանի Լոխ քաղաքի ՀՕՄ-ի նեկայացուցիչները: 168.am-ի հետ զրույցում Անաիս Շամնիյանը նշեց, որ խորը զգացումներ ունի. «Ամենամեծ զգացումն այն է, որ հիվանդ, ցավացող ոտքերով ներքևից բարձրացել ենք այստեղ: Հակառակ դժվարություններին՝ ուզեցինք այս զոհողությունն անել: Սա մեծ ուխտագնացություն էր մեզ համար»:
Հայոց ցեղասպանությունը միայն մեկ ժողովրդի աղետ չէ:
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարին: Ես հպարտ եմ այժմ ասել, որ ես եղել եմ Հայաստանում: Ես տեսել եմ հուշարձաններն ու մարդկանց, ովքեր փրկվել են, և ես այնքան հպարտ եմ, որ Հայաստանի բնակիչներն այդքան ուժեղ են: Ես տխրում եմ, որ արդեն 100 տարի անց ոչ բոլորն են ճանաչել, որ 1.5 մլն մարդ է սպանվել: Բայց ես հպարտանում եմ այն փաստով, որ ես փոփոխություն եմ տեսնում, և ես ուրախ եմ, որ շատ մարդիկ սկսել են ճանաչել ցեղասպանությունը: Մենք չենք հանձնվելու, մենք բոլորի կողմից շոտով ճանաչված կլինենք»,- նշել է Քիմ Քարդաշյանը:
Նախագահները շրջայցից հետո գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի մատյանում:
Նա մանրամասնել է, որ դա մասնավորապես վերաբերվում է գազային ոլորտի նախագծերին:
Սրանից 100 տարի առաջ փողոցում հանդիպող ամեն 5 անձանցից մեկը հայ էր, մինչդեռ այսօր այդքան հեշտ չէ փողոցում հայի հանդիպելը:
Ապրիլի 24-ին, ժամը 13.10-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից, սահել և մեկ անիվով հայտնվել ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դլե Յաման»–ը 7-ամյա Թաթուլի կատարմամբ Ծիծեռնակաբերդում
«Կապ չունի` ցեղասպանությունից անցել է 100 տարի, անցնի 120 տարի, թե 150 տարի, կգա ժամանակ, որ ամբողջ աշխարհը պարտավոր է ճանաչել»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Հարցին՝ արդյոք իր հաղթանակներո՞վ է պահանջելու, Արթուր Աբրահամը պատասխանեց. «Ես սպորտսմեն եմ, անում եմ իմ սպորտային հաղթանակներով: Ամեն մեկն անում էր իր ձևով»:
«Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ժողովրդի անունից ներողություն եմ խնդրում ողջ հայ ժողովրդից` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջությունը չունեցող իմ ղեկավարների համար: Ես այստեղ եմ` ասելու ձեզ, որ մենք մտածում ենք, չնայած մեր քաղաքական գործիչների ամոթի: Հիշում եմ և պահանջում»: Նման բովանդակությամբ պաստառով այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացի, գրող Լեն Ուիսքը:
Այսօր ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ռումբ է տեղադրված:
Զորահանդեսը մայիսի 9-ից տեղափոխվել է մայիսի 7-ին:
«Օրվա խորհուրդը բոլորիս համար պարզ է՝ մենք բոլորս հիշում ու պահանջում ենք ամբողջ աշխարհից և Թուրքիայից, որ ընդունի այս ոճրագործությունը: Ասորական համայնքը, համայն աշխարհի ասորական միությունը, եվրոպական տարբեր ասորական կազմակերպություններից այստեղ են, որ հարգանքի տուրք մատուցեն անմեղ զոհերի հիշատակին»,- այսօր Ծիծեռնակաբերդում ասաց Հայաստանի ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը:
Բանաձևում չի կիրառվել «ցեղասպանություն» եզրույթը:
16 երկրից Հայաստան ժամանած պատվիրակներ, Հայոց մեծ եղեռնը դատապարտող պաստառներով երթով շարժվեցին դեպի Կոմիտասի արձան, որտեղ իրենց մայրենի լեզուներով բարձրաձայնեցին 100-րդ տարելիցի կարգախոսը՝ հիշում ենք և պահանջում։
Ապրիլի 23-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 19։15-ին, բոլոր հայկական և քրիստոնյա մի շարք այլ եկեղեցիներում հնչեց զանգերի ղողանջ և գուժկանի 100 հարված…
«Ինձ լավ եմ զգում և, իհարկե, շարունակելու եմ հացադուլը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, որը ապրիլի 20-ից հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն 17 քաղբանտարկյալների:
Հարցախույզն անցկացվել է նախորդ տարեվերջին, դրան մասնակցել է 1508 մարդ:
Վ.Դարչինյանը նշեց, որ մարզումների մեջ է եղել, թողել է մարզումները, եկել է այստեղ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար. «Այս օրը մենք բոլորս այստեղ պետք է գտնվենք, բոլորին հիշեցնենք, որ մենք էլ ցավում ու հիշում ենք»:
Երևանում հաստատված և ձեռնարկատիրություն ղեկավարող սիրիահայ գործարար Հրայր Ագիլյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա թուրքական գլխավոր թերթերի դիրքորոշումներն արդեն շատ բան են ասում Թուրքիայի ղեկավարության հետագա քայլերի մասին:
Հորս կողմից մերոնք Էրզրումի կոտորածներից են փրկվել, և բոլոր պատմությունները, բոլոր վկայությունները շատ իրական են ինձ համար: Մենք նախևառաջ՝ եկեղեցի էինք գնում, որովհետև եկեղեցին էր միայն, որ սփոփում էր և օգնում էր: Այսօր ուրախ եմ, որ հայ մարդը կրկին եկեղեցու միջոցով է հաղորդակից լինում 100 տարի առաջ նահատակվածների հիշատակին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառման ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայաստան ժամանած 4 երկրների նախագահներից ամենահուզիչը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթն էր: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: «Օրվա խորհրդի հետ կապված ամենաէմոցիոնալ ելույթն Օլանդի ելույթն էր, առանց մարդկային հատկանիշների այս ամեն ինչն ընկալել և դատապարտել հնարավոր չէր:
Աթեշյանն ընդգծել է, որ պատարագի ժամանակ հարգանքի տուրք է մատուցվում ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերին, այլև՝ Դարդանելի ճակատամարտում օսմանյան բանակի զոհված զինծառայողներին:
Զրույցի ընթացքում Ամանպուրը հարցնում է Արմեն Սարգսյանին, թե արդյո՞ք այդքան կարևոր է հենց այդ բառի՝ «ցեղասպանություն» բառի գործածումը, ինչին դեսպանը պատասխանում է, որ միանշանակ կարևոր է, քանի որ դա է ճշմարտությունը
«Մենք բոլորս գիտենք, թե ինչ է տեղի ունեցել մեր ժողովուրդների հետ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց SEYFO ասորիների ցեղասպանության կենտրոնի ԱՄՆ գրասենյակի ղեկավար Սատրի Ացմանը: Նա տեղեկացրեց, որ արդեն հինգերրորդ անգամ է այցելում Հայաստան: Ըստ նրա` այսօր շատ ասորիներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից ցանկանում են լինել իրենց հայ քույրեր և եղբայրների կողքին:
Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է հիշողություն ցեղասպանված նահատակների ու կորուսյալ հայրենիքի հանդեպ՝ պարտադրելով պայքար ու պահանջ, արդարության վերականգնում եւ ճանաչում: Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է երախտիք՝ այն ընկալողների ու կիսողների, հանցագործությունը դատապարտողների եւ պատիժ պահանջողների հանդեպ՝ մղելով ժխտողականության դեմ պայքարի: Արդեն հարյուր տարի ցավը ծնել ու ծնում է ապրելու կամք եւ կորով՝ մղելով վերապրելու, արարման, վերածննդի:
Միության ներակայացուցիչները հայտարարեցին, որ սա քաղաքական ակցիա չէ, այլ հարգանքի տուրք է Ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Շուրջ 20 թուրք լրագրողներ, ովքեր ներկայացնում էին թուրքական տարբեր լրատվամիջոցներ, այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան և ծանոթացան նոր ցուցադրության հետ…
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանի ընդունած որոշմանը՝ Բոզքըրը հայտարարել է, որ Թուրքիայի համար այն չի կարող ունենալ իրավական ուժ:
Ես հրաժարվում եմ հավատալ, որ պատմությունն է տնօրինում մեր ճակատագիրը: Ես հավատում եմ, որ մենք ենք կերտում այն և ի զորու ենք փոխել մարդկության զարգացման ուղին: