Թաներ Յըլդըզը չի կարծում, որ Հայոց ցեղասպանության մասին Պուտինի խոսքերը կազդեն ռուս-թուրքական էներգետիկ նախագծերի վրա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը չի ազդի Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող նախագծերի վրա:

Այս մասին այսօր Անկարայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նա մանրամասնել է, որ դա մասնավորապես վերաբերվում է գազային ոլորտի նախագծերին:

Սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, հայտարարել էր, որ արտգործնախարար Մևլյութ Չավուշղօլուի հետ քննարկել է այդ կապակցությամբ հնարավոր դիվանագիտական քայլերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930