Փաշինյանը չլիներ, Չալոն լիներ, ով էլ այդքան զիջում աներ, նախընտրական զինադադար կստանար. Աննա Գրիգորյան

Վաղարշապատի ընտրությունները կենաց-մահու պայքար էին ՔՊ-ական իշխանության համար, որովհետև դրան նախորդող ՏԻՄ ընտրությունՆերում նրանք կրել էին պարտություն։

Վաղարշապատի ընտրութՅունների նման արդյունքներից, սակայն, ընդդիմադիր թեկնածուներին ձայներ տված մեր քաղաքացիները չպետք է հիասթափվեն, ընդհակառակը, անհրաժեշտ է նոր թափով աշխատել և անել հետևություններ,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ընդդիմության համար որպես հետևություն պետք է լինի հետևյալը՝  այն ուժերը, որոնք անցողիկ շեմ հաղթահարելու ունակություն չունեն, պետք է ճիշտ հաշվարկեն իրենց հնարավորությունները, պետք է փորձեն մեծանալ և խոշորանալ, որ իրենց տրված ձայներով Արգիշտի Մեխակյանի պես ՔՊ-ականներն իշխանության չգան։ Հաջորդ հետևությունն այն է, որ քաղաքացիներին պետք է ընդդիմությունը դուրս հանի տներից, պետք է մարդկանց հետ աշխատել և բացատրել՝ եթե չեք գնում ընտրությունների, ձեր ձայները հարմար դաշտ են ստեղծում իշխանության համար»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Պատգամավոր խոսքով՝ ընդդիմությունը պետք է նաև քաղաքացիներին հասցնի հետևյալը՝ պատերազմներ բերած մարդը՝ Փաշինյանը, չի կարող բերել խաղաղություն։

«Այն, որ այսօր սահմանին չեն կրակում, կարելի է համարել նախընտրական զինադադար և ոչ խաղաղություն։ Փաշինյանը չլիներ, նրա Չալոն լիներ, ով էլ Արցախը հանձներ, անխոչընդոտ ճանապարհը տար, Հայաստանում երրորդ երկրի զորք չտեղակայեր, միջազգային ատյաններից հայցերը հետ քաշեր, այդքան զիջում աներ, մի հատ էլ խոսք տար փոխել Հայաստանի Սահմանադրությունը, նախընտրական զինադադար հաստատ կստանար։ Հարցը հետևյալն է՝ իսկ արդյո՞ք դա երաշխիք է երկարաժամկետ խաղաղության հաստատման համար, իհարկե՛ ոչ»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս