«Մենք մի բան ենք պահանջում, որը եղել է». Արթուր Աբրահամ
«Կապ չունի` ցեղասպանությունից անցել է 100 տարի, անցնի 120 տարի, թե 150 տարի, կգա ժամանակ, որ ամբողջ աշխարհը պարտավոր է ճանաչել»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Հարցին՝ արդյոք իր հաղթանակներո՞վ է պահանջելու, Արթուր Աբրահամը պատասխանեց. «Ես սպորտսմեն եմ, անում եմ իմ սպորտային հաղթանակներով: Ամեն մեկն անում էր իր ձևով»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչ էր զգում երեկ և այսօր կազմակերպված արարողությունները դիտելիս: Ի պատասխան Արթուր Աբրահամն ասաց. «Ե՛վ հպարտություն, և՛ տխրություն, և՛ ցավ, և՛ վիշտ: Այդ բոլոր միասին էի զգում»: Արթուր Աբրահամն ասաց, որ իր ուղերձն է՝ բոլորը պարտավոր են ճանաչել այս ոճրագործությունը: «Մենք մի բան ենք պահանջում, որը եղել է: Մենք բան չենք պահանջում, որը չի եղել»