«Մենք մեր ուզածին կհասնենք շուտով». Վիկ Դարչինյան

«Ինձ թվում է` ամբողջը գալիս է Ամերիկայից: ԱՄՆ-ում արդեն 43 նահանգներ ընդունել են Ցեղասպանությունը: Երբ բոլորը ճանաչեն, ամբողջ աշխարհն այդ ամենը կիմանա և մենք մեր ուզածին կհասնենք շուտով»,- այսօր Ծիծեռակաբերդի հուշահամլիրում հայոց նահատակների հիշատակը հարգելուց հետո 168.am-ի հետ զրույցում ասաց աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը՝ պատասխանելով հարցին, թե 100 տարի անց Թուրքիան դեռ շարունակում է համառել ու չճանաչել Հայոց ցեղասպանությունը, Հայաստանն ինչպե՞ս կարող է օգնել Թուրքիային, որ այդքան համարձակություն ունենա և առերեսվի իր պատմությանը:

Վ.Դարչինյանը նշեց, որ մարզումների մեջ է եղել, թողել է մարզումները, եկել է այստեղ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար. «Այս օրը մենք բոլորս այստեղ պետք է գտնվենք, բոլորին հիշեցնենք, որ մենք էլ ցավում ու հիշում ենք»:

Վ.Դարչինյանի խոսքով՝ չի պատահել, որ ադրբեջանցու հետ մենամարտի, իսկ թուրքի հաղթել է՝ մենամարտի հենց առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան, և շատ լավ է զգացել իրեն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս