Բաժիններ՝

Քրիստիան Ամանպուրի հարցն Արմեն Սարգսյանին. «Արդյո՞ք այդքան կարևոր է հենց այդ բառի՝ «ցեղասպանություն» բառի գործածումը». CNN

CNN-ի եթերում հայտնի հեռուստամեկնաբան, լրագրող Քրիստիան Ամանպուրի (Christiane Amanpour) հեղինակային Ամանպուր (Amanpour) հաղորդաշարի շրջանակներում նրա  հյուրն էր Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նրանց զրույցի թեման Հայոց ցեղասպանությունն էր:

Հաղորդման սկզբում Ամանպուրը տեսանյութի միջոցով փորձում էր պատմել, թե ինչ է կատարվել հայերի հետ 100 տարի առաջ, և թե ի՞նչ է, ի վերջո, ցեղասպանությունը: Տեսանյութում պատմվում էր լեհ-հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինի մասին (նա կորցրել է իր ողջ ընտանիքը Հոլոքոստի ժամանակ), ով 1944 թվականին գրել է գիրք Ցեղասպանության մասին, և փաստացի համարվում է այդ բառը ստեղծողը: Նա միացրել է հունարեն «ցեղ» (genos) և լատիներեն «սպանություն» (cide) բառերը՝ ստանալով «ցեղասպանություն» (genocide) բառը:

CNN-armen2

Զրույցի ընթացքում Ամանպուրը հարցնում է Արմեն Սարգսյանին, թե արդյո՞ք այդքան կարևոր է հենց այդ բառի՝ «ցեղասպանություն» բառի գործածումը, ինչին դեսպանը պատասխանում է, որ միանշանակ կարևոր է, քանի որ դա է ճշմարտությունը, և քանի որ բառերը պարզապես բառեր չեն, դրանք ունեն շատ խորը նշանակություն, և այդ բառերից են «պատիվը», «ցավը», «մարդկությունը», «սերը», «ցեղասպանությունը»:

Զրույցի ընթացքում ցուցադրվում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այս շաբաթ՝ ավելի վաղ արած հայտարարությունը, որի ընթացքում նախարարն ասում է, որ թուրքական կառավարությունը չի ժխտում, որ այդքան մարդ մահացել է, սակայն նրանք չեն կարողանում բնորոշել եղելությունը՝ որպես ցեղասպանություն:

CNN-armen1

Արմեն Սարգսյանը նշեց, որ Ցեղասպանությունը ճշմարտություն է, և դա հենց այն է, ինչ Օսմանյան կայսրությունն արեց հայերի նկատմամբ մեկ դար առաջ:

Հաղորդումը փակելիս Ամանպուրն ասաց.  «Շատ, շատ բարդ պատմություն է»:

Հարցազրույցը՝ տեսանյութում:

Նյութը հրապարակման պատրաստեց ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս