Օբամայի կողմից իրավական ուժ չունեցող բառի կիրառումը համարում ենք ճիշտ. Վոլքան Բոզքըր

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը ողջունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արած հայտարարությունը:

Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում հերթական անգամ խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց և փոխարենը գործածել է «Մեծ եղեռն» արտահայտությունը: Դրա հետ կապված՝ Բոզքըրը, ով մասնակցել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված պատարագին, հայտարարել է.

«ԱՄՆ-ը գերտերություն է: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր այսօրվա հայտարարությունում կիրառել է իրավական ուժ չունեցող բառ, ինչը համարում ենք ճիշտ: Մենք թուրք-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից դրան նայում ենք որպես ԱՄՆ-ի հետ միասնական ապագայի գրավական»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրեր առաջ Եվրոպական խորհրդարանի ընդունած որոշմանը՝ Բոզքըրը հայտարարել է, որ Թուրքիայի համար այն չի կարող ունենալ իրավական ուժ:

Տեսանյութեր

Լրահոս