Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, հետևելով իր ղեկավար Էրդողանին, գրեթե մեկամյա դադարից հետո Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ բավական կանխատեսելի հայտարարություն արեց եւ ապրիլի 20-ին ցավակցություն հայտնեց 1915թ. Հայոց ցեղասպանության բոլոր սարսափները վերապրած օսմանահպատակ հայերի ժառանգներին:
Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ Ժիրայր Սէֆիլյանի եղբայրը հայտարարեց, որ գտել է հայ ժողովրդի արժանավոր զավակ Եղիշե Չարենցի հեռախոսահամարը, զանգահարել է նրան և նա պատասխանել է իրեն: Թ. Սէֆիլյանն ասաց, որ Եղիշե Չարենցի հեռախոսահամարն ինքը վերցրել է հարևանուհուց: Ինչևէ: Հարևանն ասել է, որ նա բջջային հեռախոս չունի, բայց այլ հեռախոսահամար է տվել՝ ասելով. «Եթե այս համարներին զանգես, կպատասխանի»:
«Այն ժամանակ, որ թուրքը ցեղասպանություն է ընդունել, մերոնք տեր չկանգնեցին: Նրանք պետք է մաքրեին, որ այսօր այս փաստերի դեմ չկանգնեին: Հիմա խելացի ձևով, եթե ճանապարհը բացեն, շարժ լինի, ամեն ինչ կլավանա ու նրանք իրենցից անկախ կթողնեն ու կգնան, մեր երկիրը կթողնեն մեզ»,- այսօր Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղապանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո 168.am-ին ասաց ազատամարտիկ, հրամանատար Աբոն՝ պատասխանելով հարցին՝ եթե Թուրքիան այդքան համարձակություն չունի Ցեղասպանությունը ճանաչելու, ինչպե՞ս կարող է Հայաստանը օգնել, որ ընդունի:
Ըստ ֆոտլրագրողի տեղեկությունների՝ Ն. Սողոյանը Վրաստանի քաղաքացի է և այսօր եկել է նշված գյուղի Սասունցի Դավիթի թիվ 5 տուն և ընտանիքի անդամները ինչ-որ տեղ մեկնելուց հետո վերադարձել են ու կնոջը հայտնաբերել կախված:
Այսօր երեկոյան ժամը 21:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կկայանա «24/04 նվագախմբի» համերգը, որը կանցկացվի վերածննդի գաղափարի ներքո: Համերգին կմասնակցեն աշխարհի մոտ 43 երկրներից ժամանած 122 երաժիշտներ, որոնք հիմնականում Ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին ձեռք մեկնած, Ցեղասպանությունը ճանաչած երկրներից են ժամանել:
Համաշխարհային նվագախմբի համերգի անցկացման անցկացման տեղն ու ժամը փոփոխության են ենթարկվել:
Ապրիլի 23-ին, ժամը 15.30-ին, 1969 թ. ծնված Մայիս Գ.-ն ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին և հաղորդում տվել, որ ժամը 13.00-ի սահմաններում իր «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 50 շենքի դիմաց հետընթաց կատարելիս՝ վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Վարդուշ Ա.-ի:
Վաղը ապրլի 25-ն է և կյանքը շարունակվում է: Հետևաբար, մենք չպետք է մոռանանք, որ ցեղասպանության ենթարկվում են այն ազգերը, որոնք կամ պետություն չունեն կամ էլ չեն կարողացել արդյունավետ պետություն կառուցել, որը կհանդիսանա իրենց անվտանգության երաշխավորը:
Երախտիքի խոսք եմ ցանկանում հղել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին ու անհատներին, որոնք հայ ժողովրդի հետ միասին առ այսօր պայքարում են պատմական արդարության վերականգնման, ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման համար:
Ապրիլի 25-ի գիշերը, 27-28-ին երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
եռևս հայտնի չէ՝ հանրահավաքից հետո շուրջօրյա հանրահավաքներ կամ նստացույց կլինի՞. թե՞ ոչ՞, ինչպես հայտարարել էին նախապես: Մեզ հետ զրույցում ՀԽ անդամ Գագիկ Սարուխանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ այսօրվանից սկսում են շուրջօրյա հանրահավաքները:
Մեր մոտեցումը հետևյալն է. երբ առևտրային-տնտեսական հարաբերություններն անցում են կատարում բարձր մակարդակի, մենք որոշում ենք կայացնում դեսպանատուն բացելու մասին:
Չնայած տեղացող անձրևին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մարդկանց հոսքը չի դադարում:
«Հիշողության պարտականությունը խիստ անհրաժեշտ է՝ ապագան կառուցել շարունակելու համար և հատկապես, քանի որ ներկայիս սերունդն այսօր այս վերքերով է ապրում», – ընդգծել է գլխավոր քարտուղարը:
Երեկ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Հայաստան ժամանած արաբական հեռուստաընկերություններից մեկի օպերատորը Սրբադասման արարողության ժամանակ հայ լրագրողներից մեկին հայտնել է, թե իր նամազի ժամն է և պետք է աղոթի:
Հայն առաջինն էր, որ զոհվեց Արժանապատվության հեղափոխության ժամանակ:
Գերմանիայի արտգործնախարը համապատասխան փաստաթուղթն ուղարկել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին:
Ապրիլի 23-ին, ժամը 23.35-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, բախվել է «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի:
Տարվա կեսը Հայաստանում բնակվող արվեստի համադրող, հաշմանդամների հարցերի մասնագետ, եգիպտահայ Նաիրի Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Եգիպտոսը մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Պուտինին՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը Երևանում՝ մեր ժողովրդի կողքին լինելու համար: Սերժ Սարգսյանը ՌԴ Նախագահին նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու օր առաջ իր ուղերձում, իսկ այսօր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ունեցած ելույթում այնպիսի խոսքեր հնչեցնելու համար, որոնք հուզեցին յուրաքանչյուր հայի հոգին:
Հայաստան է ժամանել մեր հայրենակից Ալեքսիս Օհանյանը, ով դեռևս 2012թ. հայտնվել էր նաև Forbes-ի ամենատաղանդավոր երիտասարդների շարքում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ միասին
Նույն նպատակով Ստամբուլում է գտնվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա տեղեկացրեց, որ ընկերակցության 100 հոգանոց պատվիրակությունը Լիբանանից` «Ոչ, պետք է չմոռանանք երբեք» խորագրով ուխտագնացությունով եկել է Հայաստան, եղել են Արևմտյան Հայաստանում, շրջել կոտորածների վայրերում, անմոռուկներ փակցրել Անիի ավերակներում, Մշո Առաքելոց վանքում, որ այսօր մզիկիթի է վերածվել, Արաքսի ափին շատ մեծ խնկարկություն են արել: Ախթամարի վանքում մասնակցել պատարագի, օդապարիկներ բաց թողել անմոռուկներով:
1915 թվականի կոտորածներից հետո շատ ոտքեր դիմացան անապատների փոշուն ու քարերին, բազմաթիվ որբուկների փոքրիկ ոտքերը հասան Ամենայն Հայոց որբերի հայրիկին, իսկ շատերինը հասան միայն այսօր՝ 100 տարի անց… Հովհաննես Թումանյանի թանգարանի աստիճաններով երեկվանից փոքրիկների կոշիկներ են բարձրանում վեր, բարձրանում են, որ տեսնեն ու փարվեն Թումանյանին:
Այս մասին ռազմական գերատեսչության կոլեգիայի նիստում այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
Այս ժամին մենք ոգեկոչում ենք հայ ժողովրդի հարյուրհազարավոր այն զավակներին, ովքեր մեկ դար առաջ ծրագրված եւ կանոնավոր սպանությունների զոհ դարձան: Կին թե տղամարդ, երեխա թե ծեր՝ անխտիր տեղահանվեցին, բռնեցին աքսորի ճամփան, առանց որեւէ պաշտպանության ու առանց սննդի քշվեցին տափաստաններ ու անապատներ, ողջ-ողջ այրվեցին, տանջամահ եղան, դաժանաբար ծեծվեցին ու սպանվեցին:Այս ծրագրված եւ հաշվարկված հանցագործությունը հայերին պատուհասեց մեն միակ պատճառով՝ նրանք հայ էին: Նմանապես այն պատուհասեց իրենց բախտակիցներին՝ Պոնտոսի հույներին, ասորիներին կամ արամեացիներին:
Հանդիպման ժամանակ Օլանդը Պուտինին առաջարկել է քննարկել Ուկրաինայի, Իրանի, Լիբիայի ու Սիրիայի հարցերը:
Սերժ Թանկյանն օգտագործել է «արթնացրեք հոգիները», «հայոց ցեղասպանություն» հաշթեգերը: Լուսանկարը 15 ժամվա ընթացքում 12,695 like ունի:
Այսօր Գերմանիայի Բունդեսթագում շուրջ 75 րոպե քննարկում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով։ Քննարկմանը ներկա էին թե Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը, թե Արտաքին Գործերի Նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և թե բոլոր խմբակցությունների ղեկավարները, փաստ, որ առավել ևս ընդգծում էր քննարկվող նյութի կարևորությունն ու նրա նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը։
Միջադեպը գրանցվել է Լենինգրադյան պողոտայում: