Բաժիններ՝

«Ամենամեծ զգացումն այն է, որ հիվանդ, ցավացող ոտքերով բարձրացել ենք այստեղ». ՀՕՄ-ի նեկայացուցիչներ

Ցեղասպանության նահատակներին հարգանքի տուրք մատուցելու համար այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել Լիբանանի Լոխ քաղաքի ՀՕՄ-ի նեկայացուցիչները: 168.am-ի հետ զրույցում Անաիս Շամնիյանը նշեց, որ խորը զգացումներ ունի. «Ամենամեծ զգացումն այն է, որ հիվանդ, ցավացող ոտքերով ներքևից բարձրացել ենք այստեղ: Հակառակ դժվարություններին՝ ուզեցինք այս զոհողությունն անել: Սա մեծ ուխտագնացություն էր մեզ համար»:

Ըստ նրա՝ պահանջատիրութան հարցը շատ դժվար է, շատ անձեր լուծում չեն գտել. «Մենք հավատում ենք, որ երիտասարդներն ավելի շատ բան կանեն: Գոնե օր մը գա, այս ամբվողջ աշխարհը պետք է հասնե նրան, որ Թուրքիան ճանաչե»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս