ԱՄՆ-ն ՀՀ ԱԱԾ-ին շուրջ 500 մլն դրամի տեխնիկական միջոցներ է նվիրաբերելու. Factor.am

Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման գրասենյակը ՀՀ ԱԱԾ-ին Զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ծրագրի շրջանակներում մի շարք տեխնիկական միջոցներ և սարքավորումներ կնվիրաբերի։ Դրանք անհրաժեշտ են ծառայության գործառույթների իրականացման համար:

Նվիրաբերվող տեխնիկական միջոցները ներառում են՝ անձնական դոզաչափ, պաշտպանիչ կոմբինեզոններ, կոշիկններ, ձեռնոցներ, ջերմային պատկերման մոնոկուլյար, ընդունիչ՝ ականջակալի ալեհավաքով, պայթուցիկ նյութերի և թմրանյութերի հայտնաբերման համակարգ և այլն։

Տեխնիկական միջոցները ՀՀ-ին փոխանցվելու են երկու ամսվա ընթացքում։ Տեխնիկական միջոցների ընդհանուր արժեքը 487 մլն դրամ է։ Գույքի շահագործման և սպասարկման հետ կապված ծախսերը կիրականացվեն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը պետական բյուջեով հատկացված ընդհանուր միջոցների հաշվին։

Նարեկ Կիրակոսյան

Տեսանյութեր

Լրահոս